Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/568

Այս էջը սրբագրված է

վեցին, համարյա կրնկահան եղան, և Հարբած ուղեղներում խելացի միտքը դարձավ հազվագյուտ։


..․ Քաղաքը հոգնած վաղուց էր քնել ամառվա կարճ և անհանգիստ քնով։ Փողոցներում միայն ուշացած անցվորի կարելի էր հանդիպել և պահակների, որոնք մերթ ընդ մերթ սուլում էին։


Քիրաջյանը վերա դառնում էր տուն «Պետրոս Գետադարձի» ուսին հենված։ Խեղճը հազիվ էր դիմանում այդ ծանրության, բայց չէր տրտնջում, թե չէ փողոցում Քիր աջյանը կարող էր փռվել հասակով մի, և կստացվեր «ազգային խայտառակչություն»։


Իր սենյակը մտնելուց առաջ՝ Քիրաջյանը փորձեց ըստ սովորույթի մի անդամ էլ Արարատի կողմը նայել, բայց գլուխը դիպավ լվացարանի մարմարին, նա մրթմրթաց քթի տակ «չքնաղ Արմենիո» մասին և ընկավ մահճակալի վրա առանց Արարատը տեսնելու։


Քիրաջյանը Երևանում մնաց մի ամսի չափ: Զեկուցումներ էր կազմում, տեղեկություններ էր հավաքում ճահիճները չորացնելու մասին, կենտվիճվարի հետ պայմանադիր էր հաստատում Հաբեշիստանի մարդա и իր ազան կոմիտեից գրամեքենա ստանալու, այցելում էր Ղևոնդ սրբազանին, տիկին Վարդուհուն և ուրիշ շատերի, քիթը վեր էր քաշում, երբ փողոցով բահերն ուսին անցնում էին պատկոմները շարեշար, կանչում էր ինժեներների, տեխնիկների, պլան էր խնդրում, հաշիվներ էր կազմում, հետաքրքրվում էր Հայաստանի բնակչության մահ ու ծնունդով, ուտում էր «լուլա-քեպապ» սմաղով և առանց սմաղի, արհեստավորաց դպրոցի ծրագիր էր կազմում, առավոտյան մի ժամ ատամներն էր լվանում, օծում իրեն անուշահոտ ջբերով, օրր երկու թաշկինակ փոխում, ժամերով նայում Արարատի ձյունապատ գագաթին, հոգու խորունկ թաքստոցներում որոճում «սեփական» մտքեր և այդ ամենից հոգնած նետում իրեն լայն ու արձակ մահճակալի երկաթե զսպանակների վրա։


Մի անգամ էլ Սենդին նրան տեսավ Նորքի բաղերում, օրիորդ Վիտուշի հետ։ Քիրաջյանը ոտքերը մկրատի բերանի