Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/569

Այս էջը սրբագրված է

պես չռել էր՝ մարմնի կշիռը հավասար պահելու և, խոնավ շրրթունքները ծպացնելով, ինչ-որ բան էր ասում օրիորդ Վիտուշին։ Վիտուշն էլ ոտքերր անշնորհք քսում էր իրար, ինչպես ճանճն է քսում՝ շաքարը լիզելուց հետո։ Սենդին ժպտաց քթի տակ. միտն ընկավ Քիրաջյանի խոսքը «ազգին ֆիզիքն ազնվացնելու մասին»

Սենդին նրան Դալմայի այգիների մոտ տեսավ։ Այն հարցին, թե որ քամին է նրան քաղաքից այսքան հեռու բերել, Քիրաջյանը պատասխանեց, թե «հողերը դիտելու եկած եմ» էլ նրան չտեսավ։

Քիրաջյանը վերադարձավ պատմելու ազգային սրտերին հայրենիքի վերաշինության մասին, ասելու, որ «հոն ալ պատվական հայեր շատ կան»։ Նա իր հետ տարավ մի քանի արկղ տեղեկություններ, քաղվածքներ, պլան ու նախահաշիվ, կանոնադիր ու ծրագիր, նամակ ու լուսանկար։ Արկղներում էր Պետրոս Գետադարձի հրաշագործության պատմությունը», Ղեվոնդ սրբազանի կոնդակը հավատացյալ հոտին, տիկին Վարդուհու բարևագիրը այն ջահել կամավորին, որ գնաց ու չեկավ։

Քիրաջյւսնր գնացքում տեղավորվել էր առոք փառոք, նա բացել էր մի մատյան և իր վերջին հուշերն էր նոթագրում «մշտականաչ կիպարիսի» մասին:

— Իմ ալ անուշ ֆոտ կուտա իսա մարդու ճակետ,— ասաց մշեցի մի գյուղացի, գնացքում նրա մոտով անցնելիս։

Նա չլսեց: Գնացքն արդեն Անիին էր մոտենում։ Արարատի գագաթը ամպի ճերմակ քուլայի պես էր երևում։

Գնացքի պատուհանից նայում էր: Քիրաջյանը ամպի քուչային, Ախուրյանին, և նրա մտքի առաջ ցցվում էր ազգային պատվիրակը, Վիլսոնը հանգուցյալ, հայասիրաց միությունը, մըսթըր Բյոլքը,որ դեսպան էր և խոսք էր տվել Հայաստանի անկախությունը պաշտպանել, եթե Հոլանդիան իր համաձայնությունը տա:

— Ձեր տոմսակը,— լսեց հատու մի ձայն ու շփոթված տոմսակը փնտրել սկսեց:

Խիստ և ահարկու մի ուժ տեսավ նա այդ ջահել պատանու մեջ, որ լրջմիտ իր պաշտոնն էր կատարում։ Նրա մարմինը