Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/570

Այս էջը սրբագրված է

փշաքաղվեց ավելի, երբ մտաբերեց, որ Ղևոնդ սրբազանն անուժ է, նախկին ռամկավար Ադիլյանը զառամ է, հետևորդ չունի, իսկ պատկոմները միշտ երդում են՝ «Գնանք դեպի կարմիր ապագա...»։

Մութը իջավ, պատեց սար ու ձոր, գիշերը մի թանձր սավանով ծածկեց Շիրակի դաշտերն արգավանդ, և մութի հետ մի խուլ կասկած՝ օձի պես սողաց Քիրաջյանի ներսում։ Նա կծկվեց անզոր, կուչ եկավ անկյունում։

Գնացքի անիվների դղրդոցը միալար՝ կարծես կրկնում էր անընդհատ, որ էլ երբեք, երբեք նա չի տեսնելու Արարատի գագաթը ճերմակ...

  • * *

Ամիսներ անցան։ Մրգառատ աշունն եկավ՝ շիրայով համեղ, նուռ ու խաղողով։ Սյունի պես սպիտակ մարդերը բամբակի փռվել էին։ Մի ուրախ շունչ եկավ ոսկեգույն խաղողի հետ, բամբակի բարդանների հետ։ Հնձանի մոտ, մաճառով հարբած կատեպանը ծոր էր տալիս.

— Նռան կլեպ պռոշդ․․․ Սենդին սիրում էր բարձրանալ վեր, նստել ձորի գլխին և իրիկվա դեմ նայել քաղաքին։ Զորի մեջ Զանգին էր աղմկում խուլ վշշոցով, և երբ մութը ուղտերի դանդաղ քայլվածքով իջնում էր սարերից դեպի տափարակն անծայր, նա լսում էր միանուշ զրնգոց, ասես արևառ դաշտերն էին զրուցում իրիկվա հովի հետ։

Մութը թանձրանում էր, հալվում էին մութի մեջ ամեն ինչ, և չարաճճի աչքերի պես թարթում էին լապտերները լուսառատ։

Սենդին մի քնքուշ կարոտով լսում էր ձայները խաղաղ իրիկվա և նայում կարմիր աստղին, որ վառվում էր բարձր, ամենից բարձր, քաղաքը պարուրում շողերով իր կարմիր և գիշերվա մութի մեջ ժպտում չքնաղ ժպիտով...