Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/576

Այս էջը սրբագրված է

ՇԱՏԵՐԻՑ ՄԵԿԸ


Յայջի գյուղը հեռվից նման է իրար վրա անկարգ թափված քարակույտերի։ Փոքր-ինչ վերև կիսաբոլորաձև կանգնած են դիք ժայռերը՝ պատրաստ ցած փլչելու նվազագույն ցնցումից։ Միայն խոտի դեղնած դեզերը, աթարի դարչնագույն բուրգերն ու բարակ ծուխն են մատնում, որ այստեղ գյուղ է։


Կատաղի գելխեղդները հաչոցով են դիմավորում մեզ։ Մի հսկայամարմին տղա սիրով հանձն է առնում մեզ մինչև գյուղխորհուրդ ուղեկցել։


Համեմատաբար ընդարձակ մի բակում զվարթ ու աղմկոտ խաղում են երեխաները։


— Մեր դպրոցն է,— ասում է մեր ուղեկցորդը։


Զանգը հնչեց, և երեխաները դասամիջոցից հետո սկսեցին հավաքվել դասարան։ Զիս տղային տալով՝ ես մտա դպրոց։


Դպրոցի շենքը ոչնչով չի տարբերվում սովորական գյուղական խրճիթից։ Միայն պատերն ավելի սպիտակ են թե դրսից, թե՜ ներսից։ Երկա թե ճաղերով երկու փոքրիկ պատուհանը Նիկոլայի ժամանակվա նախնական կալանքի բանտախուց են հիշեցնում։


Ուսոլցիչը՝ մի քիչ կորամեջք, հոգնաբեկ, տեսքից ֆլեգմատիկ, մոտեցավ, բարևեց ու սիրով թույլ տվեց դասը լսել։


Դպրոցը տեղավորված էր մի սենյակում։ Ուսուցիչը պարապում էր առավոտից իրիկուն, նախ մեկ, հետո մյուս խմբի հետ, իսկ երեկոյան՝ լիկկայանում։