Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/578

Այս էջը սրբագրված է

ընկ․ Արշակը։— Իններորդ տարին է, որ ուսուցիչ եմ և զգում ես, որ ուժերս շատ չեն բավականացնի։

Դասից հետո գնացինք նրանց տուն։ նույնպիսի խրճիթ է, ինչ որ դպրոցի շենքը, միայն պատերն ավելի սև են։ Միակ լուսամուտին լրագրի յուղած թուղթ էր փակցրած, և դրանից սենյակում մութ էր։ Հատակը հողից էր, բայց խոնավություն չկար։ Սենյակի մեջտեղը մեծ սեղան, «Բաքու» թերթի հին համարով ծածկված։ Սեղանի մոտ փայտե մահճակալ ու աթոռ, անկյունում վառարան, իսկ մուտքի մոտ կժով ջուր։ Ահա և գյուղական ուսուցչի սենյակի ամբողջ կահավորանքը։

Առջևի պատին կավիճով ու ածուխով արված ինչ-որ դրություններ կան,

«Դավթից պղնձի ու բադյայի համար մի փութ կորեկ», Անդրեասից՝ Մանուկի որդուց, ևս մի փութ պարի»։

Տեսնելով, որ փորձում եմ կարդալ պատի գրությունները, ընկ․ Արշակր ժպտալով շտապեց բացատրել բանն ինչ է․

— Անցյալ տարի ամառն այստեղ կլայեգործ էր ապրում։ Նրա նշումներն են, ումից ինչքան ստանալիք ունի։ Ընկ, Արշակն ամուսնացած է, ունի մի տղա։ Սինը նույն գյուղից է, կիսագրագետ գեղջկուհի, ամբողջությամբ զբաղված է տնային տնտեսությամբ, եփել-թափելով։

— Աշխատանք շատ կա: Դպրոցից բացի գյուղխորհրդի մշտական քարտուղարն եմ։ Եթե մեկին նամակ է պետք գրել կամ ստացածը կարդալ կամ մի դիմում գրել, բոլորն ինձ մոտ են գալիս, նույնիսկ դասի ժամին։ Միակ լրագիրը, որ կարդում է (այն էլ ոչ միշտ) «տեղական Ռաշպարն» է։ Նա շատ բան չգիտե, ինչ է կատարվում մեծ քաղաքներում, ուրիշ երկրներում։

Եվ գրեթե ամեն ինչ իմանում է՝ սրանից նրանից լսելով, Գյուղացիներից մեկը քաղաք կգնա, այնտեղ մի բան կլսի ու կգա գյուղում կպատմի, որ Գերմանիան Անգլիայի հետ Ֆրանսիայի դեմ պայման է կապել ու դրա նման այլ հիմարություններ։

Իսկ ընկ․ Արշակր թերի միջնակարգ կրթություն ունի։ Ինը տարի առաջ նա վերջին անգամ թողեց Բաքուն ու եկավ հայրենիք։ Այն ժամանակ վանիը մշտապես ապրում է գյուղում ։ Եվ մի