Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/580

Այս էջը սրբագրված է

Զրուցում ենք երկար, մինչև ուշ գիշեր։ Ամեն ինչ նոր է ու հետաքրքիր նրա համար` ավիացիայի և ռադիոյի նվաճումներր, ուսուցիչների համագումարն ու ջերմաքարշը։ Նա խոստացավ թերթ գրվել, որ մանրամասն իմանա ամեն ինչի մասին, որ խոսեցինք այդ գիշեր։


Մյուս առավոտ, երբ հրաժեշտ էի տալիս նրան, նա դասարանից դուրս եկավ ինձ ճանապարհ գցելու և ամուր սեղմեց ձեռքս։


— Ես կգրեմ թերթում քո կյանքի մասին, ընկ. Արշակ,—ասացի նրան:


— Է՜, ո՞վ եմ ես։ Ռադիոյի, աերոպլանի մասին գրեցեք.— բարեհոգի արձագանքեց նա ու մտավ դասարան։