Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/586

Այս էջը սրբագրված է

ԲԱԳՐԱՏԱՎԱՆ


Բոլոր սարերն ու ճանապարհները ձյունով են ծածկված։


Զին դժվարությամբ է ճանապարհ բացում ձյունի միջով: Սուր քամին ուղիղ աչքերիս է խփում: Դեռ շատ ճանապարհ կա, բայց մութն արդեն վրու է տալիս, և ես շտապում եմ մինչև գիշերն ընկնելը տեղ հասնել։


ճամփա եմ ընկել Բադրատավան, Զանգեզո լրի լեռներ ում կորած հեռու մի գյուղ։ Գորիսից 70 վերստի վրա։


Բագրատավանն ու իր շրջանը մի ուրույն աշխարհ են։ Այն գտնվում է 7000 ոտնաչափ բարձրության վրա: Նրա հիանալի արոտավայրերում անցյալներում լավագույն ցեղի կովեր ու ոչխարներ էին արածում։ Բագրատավանի կաթնամթերքը հայտնի էր իր սահմաններից դուրս և շուկայում բարձր գին ունեյ:


Բագրատավանը ավելի շուտ քաղաք էր, քան գյուղ: Մինչև պատերազմը Բա դրա տա վանում յուղի և պանրի երկու գործարան կար, մի քանի խանութ, վարկային և այլ ընկերություններ։


Բագրատավանում (Բազարչայ) մալականներ էին ապբում, որոնց վերաբնակեցրել էր ցարական կառավարությունը տալով նրանց լավագույն հողերը: Հարևան գյուղերը այդքան հող և այդպիսի հարստություն չունեին։ Հնում ասում էին՝ «Բազարչայի հողերում արևը մայր չի մտնում»։ Լողերի այդպիսի անարդար բաշխումը բուզարչայցիների ու մյուս գյուղերի բնակիչների միջև մեծ ընդհարումների պատճառ էր դառնում։