Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/587

Այս էջը սրբագրված է

Պատերազմն ավերել է Բադարչայն ու քայքայել նրա հարուստ տնտեսությունը։ Բագրատավանի վրայով շատ բախտախնդիրներ են անցել «խմբեր», որոնց պետերը մեջ-մեջ էին արել անասուններին ու չյուղի մյուս հարստությունները։ Բնակիչները փախել են։ Մալականները քոչել են Կուբան և ուրիշ տեղեր


Հիմա Բագրատավանում ապրում են մալականներ ու շրրտապատի գյուղերից այստեղ տեղափոխված հայեր։ Մալականներր մոտ չորս հարյուր հոգի են, որ այստեղ են վերադարձել միայն սովետական. իշխանության օրոք:


                              * * *

Բոլորովին մութ էր, երբ հասա Բագրատավան։ Փողոցով անցնելիս` տներից մեկի միջից աղմուկ լսեցի: Տան պատուհանները լուսավորված էին։ Ներս նայելով պաուհանից ես տեսա մալականների ժողովը։ Իրար ետևից սեղանին էին մոտենում մարդիկ, ինչ-որ թուղթ էին ստորագրում ու մի կողմ քայվում։ Ինձ թվաց, թե ներկա եմ պրիդունների հավաքին։ Մի ջահել տղա դուրս եկավ տնից ու ինձ սենյակ տարավ։ Իմ հարցին նա ժպտալով պատասխանեց. — Բան չկա, ամերկոմից հագուստ ու կտորեղեն ենք ստացել, տղաները վիճում են բաժանելու ժամանակ։ Պարզվեց, որ ուղեկցորդս գյուղական ուսուցչի եղբայրն էր: Շուտով ուսուցիչն էլ հայտնվեց. Պավել Կոլզմինինը բեղմորուք չունի: Համակրելի անձնավորություն է։ Միայն մի միտք ունի` վերականգնել դպրոցը, դպրոցը կարգի գցել։ Պավելը կասկած հայտնեց, թե այս երեկո կարելի լինիմ արդկանց ժողովի հավաքեր Ես համաձայնեցի։ Տաքանալ էր պետք, շորերը չորացնել, հանգստանալ։ Մի հայ մտավ սենյակ, ինձ պաշտոնյա մարդու տեղ դնելով սկսեց գանգատվել, թե իրեն նեղում են։ Բանն այն էր, որ 1918 թ. մալականների գնալուց օգտվելով, հարևան հայ գյուղերի բնակիչները գրավել էին մալականների տները։ Հետո մալականները վերադարձել էին։ Հենց այդ պատճառով էլ նրանց միջև վեճեր էին լինում։ Ներս մտած մարդը գանգատվում էր, որ իրենից մի սենյակ վերցրել ու տվել էին Պավել