Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/589

Այս էջը սրբագրված է

սին, տեղեկանում են, թե որտեղից կարելի է գութան ու սերմացու ճարել։ ես գյուղացիներին խորհուրդ եմ տալիս վարկ ստանալու համար արտել կազմակերպել։ Որոշում ենք հաջորդ օրը ժողով գումարել պանրագործարան կազմակերպելու հարցով։ Մենք արտելից էինք խոսում, երբ սենյակ մտավ սպիտակ մորուքով մի բարձրահասակ ծերուհի։ Բոլորը, բացի Պավելից, վեր կացան ու հարգանքով գլուխ տվին։ Ծերունին ինչ-որ բան ասաց ու մյուսների հետ դուրս եկավ: — Դա ադվենտիստներից է, աղանդավորների ժողովի է կանչում ։ Բագրատավանում ադվենտիստներ ու պրիգուններ են ապրում։ Վերջիններն ավելի մոլեռանդ են: Ամեն աղանդ իր աղոթատունն ունի: Պավելի շուրջը մի քանի երիտասարդ են համախմբված «հավատ չունեն»: Գյուղում դրանց չեն սիրում, աշխատում են չեզոքացնել։ — Դուք չգիտեք, ինչքան մոլեռանդ են մեր պրիգունները։ Որ չվախենային, մեզ հում-հում կուտեին,— ասում է Պավելը։ — Տգետ են, չեն հասկանում, Պավել, — ասում է Ուլյաշան, ինքնաեռի մեջ ածուխ գցելով. Գյուղում թույլ է կոմսոմոլի բջիջը որի ղեկավարն է Պավելը։ — Պրիգունները իրենց տղաներին մեր ժողովներին գալու չեն թողնում։ Դպրոցն առանձին շենք չունի։ Հայկական ու ռուսական դպրոցները մի տան մեջ են։ Ամեն դպրոց իր ուսուցիչն ունի։ Գյուղում կոոպերատիվ կա, բայց միշտ չէ, որ այնտեղ ապրանք է լինում։ Մասնավոր խանութներ չկան։ Մենք զրուցում ենք մինչև ուշ գիշեր։ Պավելն ինձ հանգիստ չի տալիս։ Մի երեկոյում նա ուզում է իմանալ ամեն ինչ, որ կատարվում է աշխարհում, բայց որի մասին հեռավոր Բագրատավանում համարյա ոչինչ չգիտեն։ Դրսում ոռնում է բուքը։ Քամին սաստկանում է։ քավում է տունը կքշի-կտանի։ — Մեզ մոտ այսպես է լինում վեց ամիս շարունակ։ Վեց