Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/590

Այս էջը սրբագրված է

ամիս մենք կտրված ենք աշխարհից,— ասում է Պավելը, թեյը կում անելով»

  • * *

Ձմեռվա երեկոն ձգվում է անվերջ։ Քամին չի հանդարտում։Կարծես ուղում է մի գիշերվա մեջ ձյունով ծածկել ամբողջ դյուզը։ Խրճիթ ում ոչ ոք քնած չէ։ — Բուքն այսօր անպայման մեկեն խեղդելու է։ Հաճախ է այդպես ւինում։ Մեկնումեկին ձյունը ծածկում է, և միայն մի քանի ամիս անց, երբ պատահմամբ գտնում են դիակը, իմացվում է, որ մարդ է զոհվել. Գիշերվա մթնում պտտվում է քամին։ Թվում է, մշուշի մեջ պրիգուններն են պտույտ գալիս ու նրանց մեջ այս սպիտակամորուս աղանդավորը, որն այդպես անբարյացակամ նայեց ինձ ու Պավելին։ — Եթե մի օր էլ այստեղ մնաս,— ասում է Ոլլյաշան,—քո բոլոր ճամփաները կփակվեն։ Դուրս գալ չես կարողանա։Ես մի օր էլ մնացի Բա դրա տա վանում: ճանապարհ, իսկապես որ, չկար։ Ցերեկը քամին հանդարտվեց։ — Տեսա՞ր դրան, այդ սև հագած մարդուն,— հարցրեց Պավելը, երբ մենք ճաշին տուն եկանք։— Դա պրիգունների մարգարեն է։ Ամբողջ գյուղը դուրս էր եկել դրան դիմավորելու, բայց ինքը հայտնի խաբեբա է ու անառակ։ Մի քանի տարի առաջ իր վառարանում մարդ էր խեղդել։ Բոլորը գիտեն։ Իսկ հիմա մարգարե է դարձել։ — Հերիք է, Պավել, լավ չի,— խնդրում է Ոլլյաշան։ Այո', մալականների գյուղում աշխատանքը կրկնակի ծանրր է։