Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/596

Այս էջը սրբագրված է

Մեր Գյուղերում

(Բ)

Ժայռերի միջի փոքրիկ անձավը պատանի չոբանների գիշերելու տեղն է։ Ցերեկը հոտն արածում է սարերում, իսկ իրիկունը ոչխարը քշում են ժայռերի տակ, ուր հսկում են նրանց կատաղի գայլախեղդ շները։

Փոքրիկ քարանձավ-ակումբը։ Իրիկունները մուտքի առաջ պայծառ վառվում է խարույկը Նրա շուրջը նստում են չոբաններն ու ընթրիք են եփում կարտոֆիլ, ոսպով ապուր կամ կաթ։

10 Գյուղը հեռու է, ձորում։ Շաբաթվա մեջ միայն մեկ-երկու անդամ չոբաններից մեկը իջնում է գյուղ հաց, աղ բերելուց Չոբանների մեջ բատրակներ ու կոմսոմոլներ կան։ Նրանք բջիջ ունեն ու խիստ կարգապահություն։ Նա բջջի քարտուղար, զեկուցումներ են կարդում, շաբաթը մեկ ժողով է լինում։

Քարտուղարը նոր է վերացրել իր այբբենական անգրագիտությունը։ ճրագի մոտ նստած թղթի կտորի վրա արձանագրություն է կազմում, գծում է տառերը, ասես նկարում է։ Երբեմն մոռանում է, թե որ տառն ինչպես է գրվում, այդ ժամանակ բացում է իր գիրքը փնտրում է տառը, ու գտնելով,20 ժպտում է ինքնագոհ։

Ահա արձանագրություններից մեկը, որ կազմել է բջջի քարտուղարը։ Մի կտոր փաթեթի թղթի վրա հասարակ մատիտով դրված է օրակարգը, և սյունակներ են քաշված։ Առաջին հարցի վերաբերյալ արձանագրության մեջ գրված է. ր<Ռեֆերատը զեկուցում կարդաց:», հետո գծիկ և որոշեցին»' 596