Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/597

Այս էջը սրբագրված է

Բոլորը միաձայն հասկացան»։ Երկրորդ Հարցը հայհոյախոսության մասին է: Որոշել են՝ չկիրառել կյանքում»։ Ստացվում է, որ բջիջը հայհոյանքի կողմնակից է։ Բնավ։ Նրանք որոշել են չհայհոյել։ Քարտուղարի փոքրիկ «վրիպումն» է։


Այնուհետև նրանց անուններն են, ովքեր նկատողություն են ստացել, որը կռիվ անելու, որը իրեն անկարգ պահելու համար։ Վերջում «լսեցին» «Գալուստ քահանայի մասին» և որոշեցին՝ «Աստծուն և Հավատալ և տերտերի ոչխարը չարածեցնել»։


II


Գյուղի դպրոցում ներկայացում են տալիս։ Կազմակերպիչները ամբողջ օրը վազվզուքի մեջ են, վարագույրի համար սավաններ են հավաքում, տախտակ, գորգեր։ Բեմ չկա։ Ստիպված են ինքները մի կերպ նաև բեմ սարքել։


Երեկոյան իրարանցումը մեծանում է։


Կամաց-կամաց հավաքվում են հանդիսականները: Ներկայացումը տալիս են ուսուցիչը, կուպերատիվի գործակատարը, պիոներ հրահանգիչը և փոստի գրասենյակի աշխատակցուհին։ Նա կուլիսների (գորգերի) ետևում ծվծվան բարակ ձայնով երգի փորձ է անում՝ Հ.Մայր Արաքսի»։ Մեկը բեմի ետևից կանչում է.


— Վարդուշ, մոտդ քորոց չկա։


Մի քիչ բուրդ, խցան, մուր, խմոր ու լրագրի թուղթ այս է ամբողջ գրիմը։ Գրիմը անում է քոչվորական հարկի տեսուչը։


Գյուղում ներկայացումը մեծ իրադարձություն է։ Երեխաները թռչկոտում են, խմբվում մուտքի մոտ, աղմկում են ու պատուհանից ներս նայում բեմին։


Կամաց-կամաց սրահը լցվում է գյուղացիներով։ Այստեղծեն ծծկեր երեխայով մի կին, փայտը ձեռքին մի ծեքունի և գյուղացիք՝ սրածայր մեծ փափախներով, գութանից, օրվա աշխատանքից եկած։ Նրանք ծխում են ու հանդարտ զրուցում իրար հետ։


— Սուրեն, մուրճը տուր,— բղավում է դերասաններից մեկը։ Վարագույրը պոկվել է, ու հետաքրքրասեր հասարակությունը նայում է «զարդարված» բեմին։