Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/599

Այս էջը սրբագրված է

այդ խմբական ձայները։ Եվ նա սիրով համաձայնում է ինձ տանել այդ դպրոցը:


Փոքրիկ լամպով լուսավորված ընդարձակ սենյակում, մեջտեղում սեղան, տախտակների վրա տեղավորվել են երեխաներր։


Իմ գալը խանգարեց նրանց, լռեցին ու զարմացած հա֊ յացքներր հառեցին ինձ։


Երեխաների մեջ աչքի էր դառնում բարձր հասակով մի տրեխավոր գյուղացի՝ պատառոտված հագուստով։ Իմ հարցին, թե ով է վարում պարապմունքները, նա մեղավոր մարդու տոնով ցածր պատասխանեց.


— Ես,— ու պատմեց Ծակերի երեկոյան դպրոցի ամբողջ պատմությունը.․.


— Մեր գյուղը հեռու է, դպրոց չկա, ուսուցիչ չեն ոպարկեր Ես էլ որոշեցի երեխաների հետ պարապել։ Մի թերթում կարդացել եմ, Լենինը հրամայել է, որ անգրագիտությունը վերացնենք։


— Ձեր մասին գիտե՞ն, ռոճիկ ստանո՞ւմ եք։


— Չէ։


Ընկեր Միքայելը՝ բաքվեցի նախկին բանվոր, գրել կարդալ էր սովորել Բաքվում, իսկ հիմա գյուղում զբաղվում է իր տնտեսությամբ ու երեկոյան դպրոցով։


Երեսուն աշակերտ, նրանցից կեսը չոբան են, որոնք ամբողջ օրը այծերի հետ են Ծակերի ժայռերի վրա՝ հետները գրքերն առած, իսկ երեկոյան հավաքվում են դպրոցում։


Աշակերտները աշխույժ քչփչում են, իսկ մի քանիսը շարունակում են բարձրաձայն կարդալ դասը։


Պատին Իլյիչի պատկերն է։ Եվ կարծես սիրալիր հայացքով նա հետևում է սրանց և ուրախ է, որ հեռու, մոռացված մի գյուղում, վսեմ գործ կատարելով, իր ավանդներն է իրագործում բաքվեցի բանվոր Միքայելը։


Սևուկ, նիհար մի աղջիկ մի տեսակ կծկվել ու սև աչքերը շուտ-շուտ թարթելով, մեկ ինձ է նայում, մեկ գրքին։


_ Ո՞ւմ պատկերն է դիմում եմ ես նրան։


— Լենինի,— ասում է նա ու ամաչկոտ՝ գլուխը ցած կախում։ Քչփչոցն ուժեղանում է։