Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/600

Այս էջը սրբագրված է

— Ո՞վ էր Լենինը,— հարցնում եմ նրան։ — Ամբողջ աշխարհի աշխատավորների բարեկամը,— և նրա նիհար ձեռքերը օդում շրջան են գծում։ — Իսկ ո՞վ է հիմա Լենինի տեղը։ — Նրա ընկերները։ Չայխանայում մութ է։

Բոլորը քնած են։


Պառկում եմ թախտին ու քնի միջից լսում եմ երեխաների աշխույժ խմբական երդը։


Իսկ Ծակերի մռայլ ժայռերը, կարծես ակամա, արձագանքում են նրանց ձայներին, կարծես դժգոհ են, որ խանգարել են նրանց անդորրը դարավոր։