Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/604

Այս էջը սրբագրված է

սրբացան բառն էլ հեղինակը փոխել է համանիշ եպիսկոպոս-ով և այլն։ «Մեր գյուղերում» (Ա) ակնարկում գյուղացի հերոսների խոսքից հանված են հատկանշական մր շարք բառեր, ինչպես՝ սկամի, չեբ, գյուղարանք, պպգել էր և այլն (փոխարինված են աթոռ, գրպան, գյուղեր, կանգնել էր բառերով)։ Ծանոթ լինելով Բակ ունցի գեղարվեստական մշակումների բնույթին, կարող ենք ասել, որ նա նշված կարգի փոփոխություններ չէր կատարի, եթե նույն 1930 թ. այդ երկերը մշակեր իր որևէ հերթական ժողովածուի մեջ գնելու նպատակով։


Հարց առաջացավ՝ բնագրային նման տարբերակներից ո՞րը համարել հիմնական՝ մերքի՞նր, որ դասագրքում է դրված, թե՛ նախորդը։ «Տրախտորի մաշինը» և Թանգին» դասագրքի մեջ շատ քիչ փոփոխություններով են դրված և մանավանդ առանց կրճատման. հավատարիմ մնալով մեր ընդունած սկզբունքին, հիմնական բնագիր համարեցինք վերջին հեղինակային հրապարակումը, որ դասագրքինն է։ Մյուս երկու դեպքում («Մեր գյուղերում», «Օձի բերանից») ստիպված եղանք խախտել այդ սկզբունքը, քանի որ հեղինակային վերջին հրապարակման (դասագիրք) կրճատումները և մանկավարժական բնույթի մյուս փոփոխումները շատ դգալի էին։ Այդ երկերի հիմնական բնագրեր ենք համարեչ դասագրքին նախորդող հրապարակումները և տարբերակ՝ վերջին (դասագրքային) հրապարակումը։


Ինչպես նախորդ, այնպես էլ այս հատորի բնագրային տարբերակներում չեն ներկայացված կետադրական տարբերությունները, տպագրական վրիպակների հետևանքով գոյացած տարբերությունների մեծ մասը, որոշիչ հոդի ը և ն տարբերակներից մերթ մեկը, մերթ մյուսը գործածելու հետևանքով գոյացած տարբերությունները։ Զուտ ուղղագրական տարբերությունները նույնպես չեն ներկայացված, աննշան բացառությամբ, երբ ուղղագրական տարբերությունը կարող է վճական թեկուզ չնշին արժեք ունենար Բնականաբար՝ թամբալ ա / թամբալ է, ոնց ա / ոնց է. գեղում / գյուղում, գել / գայլ և նման տարրերությունները ուղղագրական չեն, այլ բառաձևային, և ամբողջությամբ ներկայացված են. նույնը վերաբերում է նաև գնղի /գանգի, վնոի / վնիոի, գարիով / գարով բնույթի տարբերություններին, որոնք ձայնավորը մերթ սղելու, մերթ թողնելու հետ են առնչված։


Հասկանալի է, որ չեն ներկայա՛ցված բակունցյան բնագրերում գրողի մահից հետո արված այն բոլոր փոփոխությունները, որոնք դասական և 1922 թ. ուղղագրությունները նորոգելու արդյունք են։

Առհասարակ բնագրային տարբերակներ բմբոնումբ վերաբերում է միայն հեղինակային տարբերակներին, և նշվում են միայն բնագրային աղբյուրներում եղած տարբերությունները, որոնք հեղինակի աշխատանքի արդյունք են կամ, հասենայն դեպս, նրա հրապարակած բնագրերում են առկա։


Բնագրային տարբերությունների ներկայացման կարգը հետևյալն է. թեք գծից՝ j, ձախ տրված է հատորում տպված հիմնական բնագրի բառը, կապակցությունր կամ նախադասությունը, գծից աջ՝ տարբերակը (կամ տարբերակում եղածը)։ Սկզբում նշված է հատորի այն էջը և տողը, որտեղ գտնվում է հիմնական բնագրի տվյալ բառը, կապակցությունը կամ նախադասությունը։ Օրինակ. էջ 70


կանանց / կնանոնց (ԽՀ)

նշանակում է հատորի 76-րդ էջի 8֊րդ տողում (հիմն, բնագիր) կա կանանց ձևը,