Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/621

Այս էջը սրբագրված է

Ներկա հատորում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները երկու խմբի բաժնելու գլխավոր պատճառը ակնարկները պատմվածքներից և ոչ ակնարկային գեղարվեստական մյուո գործերից առանձնացնելու անհրաժեշտությունն է եղեր Ակնարկները իրենք հոդվածային որոշ տարրերով, անշուշտ, տարրեր են գեղարվեստական առավել ակնհայտ ընդհանրացումներ ունեցող մյուս ոչ մեծ երկերից։Այս բաժանումը թելադրում է ինքնությունը միշտ չէր չինի հատորում ընդգրկվելիք բոլոր ստեղծագործությունները ներկյացնել ժամանակագրական մեկ ընդհանուր շարքով։

Սակայն դրա հետ միասին երբեմն շատ էլ հեշտ չէ բակունցյան ակնարկը պատմվածքից և ուրիշ ոչ մեծ գեղարվեստական երկերից տարբերելը, որոշ դեպքերում էլ գա, կարծում ենք, անհնար է։

Ընդհանրապես, պատմվածքը ակնարկից բաժանող սահմանը դժվար է գծել, իսկ բակունցյան մի շարք ստեղծագործությունների դեպքում այդ դժվարությունն ավելի է մեծանում։ Բակունցի պատմվածքների, վիպակների, վեպերի, պատկերների մի գլխավար առանձնահատկությունն էլ իրական կամ փաստական նախապատմությունների, նախակերպարների ու, եթե կարելի է ասել, նախավայրերի գեղարվեստականացումն է։Բայց նույնը կարելի է ասել նաև բակունցյան ակնարկների մասին։ Գրողի երկերի մեջ այն, ինչ համարում ենք ակնարկ, գեղարվեստական ստեղծագործություններ են։Բայց և միաժամանակ դրանցում ներկայացված են իրական վայրեր, դեպքեր, մարդիկ այսպես ասած, անփոփոխ։ Ակնարկներից յուրաքանչյուրի գեղարվեստական հատկանիշ պայմանավորված է նաև նրանով, որ չնայած փաստերն ու մարդիկ անփոփոխ են ներկայացված, բայց և բոլոր իրական վայրերը, դեպքերն ու մարդիկ հեղինակային կնիք ունեն, ներկայացված են հատկանիշների գույների, պատկերների, եղելությունների հեղինակային ընտրությամբ ու գրելաձևով։

Բայց չէ որ իրողությունների հեղինակային ընտրությունը և կնիքը նրանց պատկերման վրա, ինչպես և գրելաձևը էլ ավելի բնորոշ են պատմվածքներին։ Ուրեմն ինչպես են տարբերվում Բակունցի ակնարկները պատմվածքներից։

Կարելի է թվարկել տարբերիչ մի քանի առանձնահատկություններ. մեզ թվում է, դրանցից են հետևյալները. 1) Ակնարկներում մարդկանց ու վայրերի իրական անունները սովորաբար անփոփոխ պահպանված են միայն քիչ դեպքերում ուղղակի չեն Նշվում և հազվադեպ նշվում է մտացածին անուն։ Պատմվածքներում իրական անունները կարող են փոխվել և չփոխվել, ընդ որում, ավելի հաճախ փոխված են լինում։ 2) Պատմվածքներում երկու և ավելի նախակերպար երբեմն միացված են մի կերպարի մեջ, որևէ իրական անձի անուն կարող է օգտագործված լինել անվանելու համար բոլորովին այլ նախակերպարի՝ սրան երկի հերոս դարձնելուց հետո (օրինակ, որսորդ «•Ա թնա ձորումа— տե'ս առաջին հատորի համապատասխան ծանոթագրությունները)։Ակնարկներում փաստական նյութի այս կարգի գեղարվեստական մշակումներ մեծ մասամբ չեն արվում։ 3) Պատմվածքում որևէ իրական անձ կարող է պատկերվել այնպիսի վայրում, ուր նա չի եղել, որ արվում է գեղարվեստական երկի մտահղացումը ավելի նպատակասլաց մարմնավորելու նպատակով։ Ակնարկում նյութի նման մշակում ևս չի հանդիպում կամ հազվադեպ է լինում։ 4) Ակնարկներում ներկայացված իրողությունների մեջ հեղինակային նպատակադրված հավելումներ ու փոփոխումներ սովորաբար չեն կատարվում (լինում են հազվադեպ), մինչդեռ պատմվածքների համար օգտա- գործված փաստերը լրացված են լինում այլ դեպքերով։ Տ) Պատմվածքներին բնորոշ է 621