Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/624

Այս էջը սրբագրված է

ավեչի քիչ գեղարվեստական ընդհանրացումներ ունեն ու ավելի շատ են առնչված ժամանակի հրատապության կամ, ավեչի ճիշտ' ժամանակավորի հետւ Դրա հետ մեկտեղ, գրողի ակնարկների մեծ մասն Ոձնի ակնհայտ արժանիքներ, այդ թվում' գեղարվեստա¬ կան։ Սովորաբար նախակերպար բառը գործածում են պատմվածքների, վեպերի և աղ ոչ ակնարկային ստեղծագործությունների համար։ Իր որ, ակնարկի հերոսները, կարծես,հենց նախնական են, նախակերպարներ, այսինքն' ոչ թե հեղինակի ձեռանկարներն են, այլ լուսանկարներ։ Բայց ավելի լուրջ ուշադրությունը, մասնավորապես Բակունցի ակնարկների նկատմամբ, ցույց է տալիս, որ նրանցում էլ կան կերպարներ, որ ինչքան էլ գերակշիռ լինի ակնարկների մեջ հրատապության կամ պատվեր կատարելու տարրը,այնուամենայնիվ, նրանցից ամենալավերի մեջ արվեստագետ հեղինակի օձեոագիրը» գեղարվեստական լիարյուն կերպարներ գծանկարել է։ Բնանկարների տեսակետից ևս ակնարկներն ունեն ուշագրավ շատ հատվածներ (օրինակ, աղվեսի և անգղի կռիվը կածանով ակնարկում կամ կուսական անտառների պատկերները օՇաթրիզում»)։ Բակունցի ակնարկներն ունեն նաև գրականագիտական հետաքրքրություն, քանի որ նրանց մեջ գտնում ենք գրողի որոշ պատմվածքների (աՄիրհավ», էՍաբու» և այլն) նախակերպարներ, նախապատմություններ (տե'ս այս և առաջին հատորի ծսմւոթագրու- թյունները)։ Այս ամենով հանդերձ, ակնարկը մնում է ակնարկ և ոչ քիչ դեպքերում ժամանակավորության դրոշմով։ Անշուշտ, գա ինչ-որ չափով վեըարերում է նաև պատմվածքներին, բայց և փաստ է, որ ակնարկներում խոշոր, ճշմարիտ արվեստագետի զգացողությունը ավելի հաճախ է նահանջ կատարում լրագրի կամ դասագրքի' տվյալ ժամանակի պահանջների առջև, քան պատմվածքներում։


Բակունցի երկերի ներկա գիտական հրատարակությունը ձգտում է լիակատարության, հատկապես պահպանված գեղարվեստական գործերը պետք է ամբողջությամբ տեղ գտնեն նրանում; Արդ. գրողը կենդանության ժամանակ առիթ ունեցել է իր երկերի մեջ ընտրություն անելու' մամուլում հրապարակված ստեղծագործություններից աոանձացնելով, հոգատար մշակման ենթարկելով ու իր երեք գլխավոր ժողովածուների մեջ հավաքելով երեք տասնյակից ավելի ստեղծագործություններ։ Ուրեմն երկերի ներկա հրատարակության աոաջին հատսրում ամփոփված ստեղծագործությունները հեղինակային ընտրությամբ են հավաքվել։ Այս հատորում գործերի մի մասը կարծես հակառակ հեղինակի կամքի» է հրատարակվում. նախ, այգ երկերից մի քանիսը Բակունցր, գուցե և, երբևէ չդներ իր որևէ ժողովածուի մեջ, ապա' 1920—1930-ական թվականների առաջին շտապ հրապարակումներից հետո հատորում տեղ գտած երկերի մեծագույն մասը որևէ հեղինակային բարելավման, մշակման չի ենթարկվել։ Իրոք, որոջ ակնարկների, պատմվածքների մեջ նկատելի են թե անմշակ լինելու դեպքեր, թե կրճատման և բարեփոխման արժանի հատվածներ։ Սակայն դասական հեղինակների երկերի ակադեմիական, գիտական հրատարակությունները կազմելիս հաճախ հաշվի չի առնվում հեղինակի «կամքը», քանի այդ հրատարակությունների նպատակը միայն ընթերցողականը չէ. նման շատ օրինակներ