Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/634

Այս էջը սրբագրված է

Պատմվածքներ վերնադիրը կրող գրքույկում, որ ընդամենը չորս երկ կա, որոնցից առաջին երկուսը «Արտելիան» և «Տրախտորի մաշինն» են։ Վերջինը, թեև նույնպես ակնարկային ակնհայտ բնույթ ունի, բայց դարձյալ զուրկ է ակնարկին հատուկ որոշակի վայրի և անձանց նշումից։ Այս հանգամանքները դժվարացնում են հիշյալ երկերի տեղը հատորում ճշգրիտ որոշել (դնել ակնարկների՞, թե՞ պատմվածքների մեջ)։ Ի վերջո, կարևոր համարեցինք, որ հեղինակն այդ երկերին տվել է պատմվածք անունը։ Գուցե ասվի, թե չորս երկերից բաղկացած գրքույկի պատմվածքներ վերնագիրը պայմանական է։ Թերևս։ Մենք նույնպես պայմանականորեն ենք այս երկու ստեղծագործությունը ներկա հատորում դնում պատմվածքների շարքում։ Էջ 28, տող 5. «Խրճիրը», «ՓՕԿ»—առաջինը խրճիթ ընթերցարանն է, որ 1920-ական թվականներին գյուղերում գրադարանի դեր էր կատարում։ ՓՕԿ-ր փոխադարձ օգնության կոմիտե հապավումն է։ Նույն թվականներին այդ կոմիտեները հացահատիկով և այլ նյութերով օգնում էին չունևոր գյուղացիներին։ Էջ 29, տող 4. «Մանկալը» — գյուղացիական թերթ, հրատարակվել է Երևանում 1922—1931 թթ, (տես նաև «Մեր գյուղերում» Ա ակնարկը)։

«ՏՐԱԽՏՈՐԻ ՄԱՇԻՆ» (էջ 33)

Առաջին անգամ հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի 1925 թ. սեպտեմբերի 30-ի համարում (№ 221)՝ Ակսել ստորագրությամբ։ Ապա՝ 1926 և 1927 թթ, տեղ է գտել (կրճատ) Հ. Սուրխաթյանի «Կարմիր արև. 4-րդ տարի» դասագրքի երկու հրատարակություններում։ Այնուհետև, հեղինակը զետեղել է «Պատմվածքների» 1928 թ. հրատարակության մեջ։ Դրանից հետո բազմիցս տպագրվել է դասագրքերում, ինչպես, Հ. Սուրխաթյանի «Հայ գրականության» (Արևելահայ) 2-րդ հատորում (Ե., 1926), Մ. Գաս պար յանի կազմած «Հայերենի աշխատանքի գրքում» (1928 թ. հրատարակության մեջ՝ հատված «Վարձակայան» վերնագրով, 1929 թ, հրատ, մեջ' հատված «Առաջ և հիմա» վերնագրով), նույնի կազմած «Դեպի նոր կյանք» դասագրքում (1929 թ. հրատ, մեջ, հատված «Տրակտոր» վերնազրով, 1930 թ. հրատ, մեջ' հատված «Վարձակայան» վերնազրով), Ե. Չարենցի կազմած «Գրականության դասընթացի» երկու հրատարակություններում (6֊րդ տարի, 1928, 1930), «Կյանք և աշխատանք» դասագրքում (կազմ.' Ս. Դավթյան, Ս, Սահակյան, Հ. Խուդոյան, 1930), Մ. Դոլրգարյանի կազմած «Պատանի կոլխոզնիկում» (1930), «Դասագիրք լեզվի և գրականության» մեջ (կազմ.' Ս. Տարոնցի, Խ. Կանայան, Ն. Ալավերդյան, 1932) և այլն։ «Տրախտորի մաշինը» ամբողջությամբ Բակունցը զետեղել է իր կազմած «Կարմիր արև. 5-րդ տարի» դասագրքում (1930 թ.), դրել է նաև «Նոր աշխարհում» (1931 թ.)։ 1964 թ. տպագրվել է Երկերի երկհատորյակում (հ. 1)։ ։ Հեղինակի կենդանության օրոք կատարված բոլոր հրապարակումներից բնագրային աղբյուրի արժեք ունեն չորսը' «Խորհրդային Հայաստանում», «Պատմվածքներում» և հեղինակի կազմած դասագրքերում հրապարակվածները։ Այժմ «Տրախտորի մաշինը» տպագրվում է ըստ Բակունցի կազմած «Կարմիր արև» դաքագրքի բնագրի։ Այդ, ԽՀ-ի և Պ-ի բնագրերի միջև եղած ոչ մեծ տարբերությունները տրված են բնագրային տարբերակներ բաժնում։ Բացի այդտեղ նշվածներից, երեք բնագրային