Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/635

Այս էջը սրբագրված է

Աղբյուրներում կան նաև ոաւղղագրական տարբերակներ, ինչպեսէ մերթ տպված միքանի, մերթ մի քանի. մե՛րթ՝ ծուռ ու մոտ մե՛րթ' ծուռումուռ, մե՛րթ' վար ու ցանք, քե՛րթ' վարուցանք և աղն, Անկախ այն բանից, թե որ ձևր որ րնադրու մ է տեղ գտել, այս հատորի բնագրի համար ընտրել ենք այժմ ընդունված ուղղագրական ձևերըը։Գցել բառը հակառակ նույն շրջանում հրապարակված մի շարք այլ գործերի (որոնցում քցե|լ ձևն է իշխում), այս երկի բնագրերում գրական ձևով է տպված։

Բակունցի կազմած «Կարմիր արև» դասագրքում «Տրախտորի մաշինսից հետո դրված են հետևյալ հարցերն ու առաջադրանքները.

— Հետևելով ու մասնակցելով ձեր (գյուղի գարնանացան աշխատանքներին ու ծառատունկի կամպանիային — պարգեցե, ինչպես են վերաբերվում գյուղացիները ձեր գյուղը եկած գյուղատնտեսին: Կատարո՞ւմ են նրա ցուցումները: Իսկ մի քանի տարի առա՞ջ:

— Ի՞նչ նոր մեքենաներ են այս տարի բերել ձեր գյուղը և ո՞րտեղից: Ո՞վ է բա¬ ցատրել գյուղացիներին նրանց բանեցնելու սևը: Սեր գյուղացի՞ է մեքենավարը, ո՞րտեղ է սովորել:

— Ձեր դպրոցն ի՜նչ մասնակցություն է ցույց տվել գարնանացանի աշխատանք¬ ներին.— հաշիվ տվեք այդ մասին ձեր գյուղի հասարակական ժողովում: Այղ ժողովի համար հրավեր գրեք և փակցրեք փողոցի պատին:

— Կագմեք այդ հաշվետու ժողովի արձանագրությունը, ուղղեք դասարանում և արտագրեք ձեր տետրակներում:

«Տրախտորի մաշինը» ակնարկի շեշտված հատկանիշներ ունենալով՝ միաժամանակ նկարագրված գյղի և անձանց որոշակիություն չի պարունակում, և 1928 թ. «Պատմվածքներս անունը կրող ժողովածուի մեջ հեղինակը չորս երկերից առաջինն այս է դրել։ Թեև «Տրախտորի մաշինը» կարող էր տեղ գտնել Ակնարկներ բաժնում, նկատի առնելով վերը նշված Հանգամանքները, այն դրեցինք Պատմվածքներ և պատկերներ բաժնի մեջ (տե՛ս նաև «Արտելիա»-ի ծանոթագրությունները):

«Տրախտորի մաշինում.» ուղեկցող ընկերը 〈անունը չի տրված〉, ինչպես կարողացել ենք պարզել, գյուղատնտես, գրոգ ու մշակութային գործիչ Կոստանդին Մելիք-Շահնազարյանն է (Տմբլաչի Խաչանը), որի Հետ Ա. Բակունցը մտերիմ է եղել։ Ցարական շրջանում նա շրջել է հայկական գյուղերում՝ նոր մեքենաներ և գյուղատնտեսական կանոններ արմատավորելու նպատակով:

Էջ 34, տող 3 և հետո, քյոխվա — նախկինում գյուղի տանուտերը: Էջ 34, տող 4 պրիստավ—տե՛ս «Եվան թեյը» պատմվածքի համապատասխան ծանոթագրությունը:

ԱԲԳԱԲԵՆՑ ԻՎԱՆԻ ԴԱՏԸ (էջ 39)

Առաջին անգամ հրապարակվել է «Մաճկալ» լրագրի 1926 թ. մարտի 31-ի համարում (№ 26)՝ Ակսել ստորագրոթյամբ: Այժմ տպագրվում է երկրորդ անգամ ըստ «Մաճկալում» հրապարակված բնագրի:

Այս պատմվածքը Բակունցի երկերի այն խմբի մեգ է, որը նվիրված է 1920-ական թվականներին հաճախ արծարծվող կուլակ բատրակ խնդրին (տե՛ս նաև «Թանգին» ու «Արաբաջի թաքին» պատմվածքները և նրանց ծանոթագրությունները)։