Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/647

Այս էջը սրբագրված է

Այս պատմվածքը մասնավոր ընդհանրություն ունի Հովնաթան Մարչ » վիպակի և երբ որ բացվեն դռներ հուսո» պատմվածքի հետ. երեք դեպքում էլ առկա է սփյուռքա¬ հայ հերոս' նման տեսանկյունով պատկերված։ էջ 166, տող 1. via — Լատիներեն է, նշանակում է միջով, դրվում է նամակների, փոխադրաբեոների, տոմսերի, անցաթղթերի վրա։ Էջ 166, տող 1 և հետո. Բայանդուր — երկաթուղային կայարան և բնակավայր Լենի— հարավ․ via Բաըանդուր անդուր նշանակում է Բայանդուրով, Բայանդուրի միջով։ Էջ 166, տող 4 և հետո. «Հայրենիքի ձայն» — ԱՄն-ում եղել է «Ձայն հայրենյաց» շաբաթաթերթ, բայց' 1899 —1900 թթ- Պատմվածքում, ըստ երևույթին, ակնարկը Բոստոնում Հրատարակվող «Հայրեիք» օրաթերթին է վերաբերում։ էջ 166, տող 6. Աղքատախնամ—ըստ երևույթին, նկատի է առնված ամերիկահայ բարեպործականի տիկնաց հիմնած աղքատախնամներից մեկը։ Էջ 166, տող 11. Իսթ Ոտթրթաուն— նշանակում է Արևեյյան Վոթրթաուն (անգլերեն է). Բոստոնի մոտ գտնվող այդ քաղաքում 1920-ական թվականներին և հետո շատ հայեր են բնակվել։ Էջ 166, տող 16 և այնուհետև, մանոսա բամբակե գործվածք' գծավոր (անունը ծագում է փոքրասիական Մանիսա քաղաքից)։ Էջ 166, տող 20. «Հայ փեյնթը» ընկերության անգլերեն «High painte» տարադարձումը պիտի լինի, նշանակում է <րԲարձրորակ ներկարարդ, բայց անգլերեն բառի հայ արտասանությունը, հավանաբար, ընկալվել է նաև հայերեն, իբր հայ ներկարար» էջ 166, տող 21 — 22. փլեստրի դործ—սվաղի գործ (անգլերեն plaster բառի հայե¬ րեն տառադարձումն է)։ Էջ 166, տող 25. աթարթմաններա—աբարթման անգլերեն նշանակում է բնակարան appartamen էջ 166, տող 26. քոֆըրֆոր — անգլ.' մետաղե դրամապահարան։ Էջ 166, տող 27—էջ 167, տող 1. Ս. Փրկշի օրացույցը—խոսքն ըստ երևույթին, վերաբերում է Կ. Պոլսի հայոց Ս. Փրկիչ հիվանդանոցի տարեկան օրացույցներին։ Էջ 167, տող 2. Ծաղկազարդ կիրակի — հայ եկեղեցու գարնանային տոներից, ոթ կատարվում է թատկին նախորդող կիրակի օրը։ Էջ 167, տող 3. «Պեսքեթ սյարթի» — անգլերեն է ('basket party,)՝ նշանակում է զամըյուդի հյուրասիրոլթյուն. այսպես ԱՄՆ-ում կոչվում են խմբային այն հանդիպում¬ ները կամ դաշտահանդեսները, որոնց մասնակիցները իրենց հետ բերում են ուտելիքւ էջ 167, տող 11. «Ստամսյուլ» րեքըրդի վրա — նշանակում է «Ստամբուլ» ձայնապնակի վրա։ Էջ 167, տողեր 11 —12. հայրենական դանոնի վարւդեէՈ Օկսենտ Տաշն յանի նվազը— որքան կարողացանք պարզել 1920-ական թվականներին ԱՄՆ-ում եղել է Տաշճյան ազ¬ գանա նով ձայնապնակ վաճառող։ Էջ 167, տող 13. «Գոլլարընտա նան վերեյիմ» — թուրքերեն է, նշանակում է' թևերիդ մեջ հոգիս տամ. 1920-ական թվականներին տարածված թուրքական մի երգի տողն է հետևյալ տնից, էնտամըն ղայալըմտա Գյոզլարիմի սիլամամ, Գոլլարընտա ջան վերա չիմ, Բաշկա բիր շեյ դիլամամ» (Պատկերդ մտքիս մեջ' Աչքերս չեմ կարող սրբել, Թևերիդ մեջ հոգիս տամ, Ուրիշ ոչինչ չեմ ուզում):