Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/124

Այս էջը հաստատված է

աղմուկ-աղաղակ։ Եվ հենց հասնում էին լեռնաշղթայի փեշերին, ամեն «օյմաղ» ցրվում էր իր պապերի ոտքերով ծեծած կածանով և նորից վրան զարկում սարում թողած նախահայրերի գերեզմանների մոտ։

Այդ քոչը Կարմրաքարի միջով չէր անցնում, բայց նրա ծայրը երևար թե չէ, աշխուժանում էին շատերը։ Եվ չարչիների մի ամբողջ խումբ ասեղներով, հայելիներով, գունավոր կանֆետներով, թաշկինակներով ու այլ մանրուքով լի տոպրակները շալակած նրանց առաջն էին ելնում, խռնվում բազմության 10 մեջ, ծախում, փոխանակում, ծանոթներին հանդիպում և մի շաբաթ հետո գյուղ վերադառնում՝ պարկերը նորից լցնելու եղբայր Մանգասարովների խանութում։

Եվ թեկուզ բազմությունը Կարմրաքարի վրայով չէր անցնում, բայց և այնպես փոքրաթիվ խմբերով երևում էին գյուղում։ Ոմանք աղուն էին բերում ջաղացպան Անդրու մոտ, ոմանք գալիս էին Կարմրաքարի իրենց ճանանչ մարդկանց պատվիրելու, որ անտառում վրանների համար երկար ձողեր պատրաստեն, ոմանք՝ հենց այնպես, միայն իրենց ծանոթներին այցելած լինելու համար։ Սակայն ինչ գործով էլ գային, 20 նրանք սար բարձրանալուց պիտի անցնեին Խոջա Հիբանի որդիների խանութի առաջով, որպեսզի ծռվեն աջ ու Քառասնաջրի նեղ կածանով, անտառի միջով հասնեն իրենց «օյմաղին»։

Այդ օրերին մի քանի տասնյակ ձիեր կապված էին խանութի առաջ ընկած գերաններից։ Ներսում եռ ու զեռ էր։ Հարցնում էին քեֆ-հալ, իրար ձեռք տալիս, որդիների ու հարազատների առողջությունից տեղեկանում, հյուր կանչում իրար։Մկրտումը քուն ու դադար չուներ։ Նա ընդունում էր ներս եկողին, ոչ միայն անունը տալիս, այլև տեղեկանում, թե ինչպես է մայրը, լավացա՞վ արդյոք այն կապույտ ձին, որ անցյալ30 աշնանը մի քիչ կաղում էր։ Բոլորը զարմանում էին նրա հիշողության վրա։ Նրան առանձնապես հաճելի էր, երբ այդ ժխորի մեջ մեկը բարձրաձայն իր գոհունակությունն էր հայտնում, որ հիանալի «քիրվա» է Խոջա Հիբանի որդին և չի մոռանում իր լավ ծանոթներին։ Եթե հաճախորդը հարուստ և անվանի աղալար էր, Մկրտումը ճարպիկ շարժումով ինքը պիտի