Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/127

Այս էջը հաստատված է

ցորենն է ուժովանում։ Նրանք որ կան յոնջա են, մենք էլ քյոհլան ձի․.. Մի ղրաղից կե՜ր, մի ղրաղն էլ պահի։ Երեխի նման ժողովուրդ են, խոսքին ջան ասա, էլի՜ քու ասածն արա։ Էդ էլ չի փողով։ Այ է՜... Մեր հայությունը շատ անհասկ է,- թոնթորում էր Մկրտումը։

- Քու արտը քանի անգամ կերած կլինեն,- հարցնում էր Ավան ամին։- Ինչ որ գալիս է, քյասիբի գլխին է։ Յարա ունեցողը կիմանա մրմուռը։ Քեզ ի՞նչ կա...

- Իմ ու քունը չկա էստեղ։ Ես մարդավարության, նստիլ վեր կենալու մասին եմ ասում։ Տեսնում ես ոնց են իրար պատիվ 10 պահում, մեծը ջոկ է, փոքրը ջոկ։ Մերոնք հենց շաշ եզան նման քարն են պոզահարում։ Թուրքը էնպես մի ազզություն է, որ կախ տաս, մին ծուռ խոսք չի ասի անժամանակ։

Երբեմն Մկրտումի երեսին ավելի։ Խիստ խոսքեր էին ասում, հանդիմանում էին, որ նրանց խանութի պատճառով են քոչվորները գյուղ գալիս, որ նա քոչվորների շահին չի ուզում դիպչի։ Եվ նրա ականջովն էր հասնում գյուղում տարածված այն լուրերը, թե ինքը կաշառված է, նույնիսկ թե իբր նրա գիտությամբ են գիշերով Կարմրաքարի խոտհարքն արածացնում։

... Բուխարիկում բոցն արդեն հանգել էր։ Փայտի շիկացած 20 կտորները մեղմ ճաքճքում էին, փշրվում և մոխրի բարակ շերտով պատում։ Մկրտումը վերջացրել էր ապառիկների հաշիվը. գորգի վրա գրած համրիչի հինգ շարը սառել էին և ցույց էին տալիս եղբ. Մանգասարովների առևտրական հզորությունը թե Կարմրաքարում, թե հարևան գյուղերում և թե վրանաբնակ այն բազմության համար, որ յուրաքանչյուր գարուն «քոչ ու բարխանով» բարձրանում էր լեռնաշղթայի փեշերը և վրան զարկում լճակի եզրին։

Մկրտումը ձեռքերը մեկնում էր կրակին, իրար շփում։ Երբեմն էլ տաքացած ձեռքը երեսին էր տանում և շոյում այտերը։ 30 Հավասար ու խոր շնչառությունից զրնգում էին գոտու արծաթ գինդերը։

Նրա ականջին էին հասնում ներքի տան աղմուկը, երեխաների ձայնը։ Հաստ գորգերի արանքից այդ աղմուկը խուլ էր լսվում, կարծես շատ հեռու տեղ էր։ Բակում բառաչում էր մի կով։ Երբեմն լսում էր շղթայի զրնգոց։ Չամբարն էր, պառավ