Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/131

Այս էջը հաստատված է

- Վե՞րջը։

- Էլ ի՞նչ վերջը... Թե ասում է երկու տրետում կարող եմ վեկսիլով տամ... Թե որ չեք ուզում, Խանչար բեյն է ուզում տանի․․․

- Չտվի՜ր...

- Չէ...

- Չոռ,- ու փրփրաց Մկրտումր։- Գնում ես շհարում քուչեքը չափչփում։ Բա քեզ ինչու՞ համար էի ուղարկել... Դե մի՜ գժվի,- ու ձեռքը զարկեց ճակատին։- Երկու հարյուր մանեթի համար գործը պիտի քանդե՜ս․․․ Ե՞րբ է խելքդ տուն 10 գալու, հը՞․․.-ու մոտեցավ նրան։ Եփրեմը մի քիչ հետ քաշվեց, աչքերը կկոցեց։-Խանլար բեյը որ տանի, ուրախ կլինես, հա՜․.. Նա ո՞ւմ շունն է, որ իմ ուզածն առնի։ Թքած նրա բեյության վրա... Սոված սովածի մինը։

- Դե մի թող է՜․․․ Ինչ ես կարկուտ թափում,- ընդհատեց Եփրեմը։

֊ Հը՞։

- Թուղթ եմ առել, որ մինչև մի շաբաթ իրավունք չունի ուրիշին ծախի, մինչև ինձանից պատասխան չստանա...

20 - Հա՞..․- ու մի վայրկյան հետո հանդարտ ձայնով ասաց.

- Լավ է, էդքան էլ խելքդ կտրել է...

- Իմ խելքս էդքանը հասկանում է... Ասա վերջը էդ մաշինները մեր տունը չքանդի,- պատասխանեց Եփրեմը։

- Ինչ էլի...- այս անգամ ձայնը բարձրացնելով վրա բերեց Եփրեմը։ Մեծ եղբայրը կանգնել էր անկյունում, գլուխը կռացրել և ունքերի տակից աչքը գցել Եփրեմին․- ամենահայտնի մանուֆակտուրիստ մարդուց մինչև էն պյան գարադավոյը մեզ վրա ծիծաղում են... Ասում են Կարմրաքարն ինչ մաշինի տեղ է... Փող ունեք, բերեք քաղաք, թե ուժներդ30 չի պատում, խոզ առեք, ձեր ծմակի կաղինն ուտի։ Չորտ նա խաբար... Մարդ աչքերը բաց չորս հազար երկու հարյուր մանեթ տա, ինչ է զավոդ եմ բաց անում էս վայրենի աշխարհու՞մ... Ինչ մարիֆաթ, ինչ մարդավարություն ես տեսել էստեղ։

- էլի՜ բռնեց... Քորի, լեզուդ քորի մի քիչ։