Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/134

Այս էջը հաստատված է

ես ի՞նչ ունեմ մեջը։ Մի դատարկ անուն։ Թող քո ժառանգները մեծանան, տիրություն անեն։

Այս ասելուց Եփրեմը զինաթափ եղավ։ Նա շատ էր սիրում իր երեխաներին։ Այդ գիտեր և Մկրտումը և երբ ուզում էր նրան կակղեցնել և իր ասածին բերել, նա տրտմությամբ հիշեցնում էր այն տարբերությունը, որ կար երկու եղբոր մեջ և հուսադրում, որ իր մահից հետո ամեն ինչ մնալու է նրան։ Եփրեմը ծոցի գրպանից հանեց թուղթը, ցույց տվավ, թե ում ստորագրությունները կան, ինչ ասաց Բեկտաբեգովը, երբ 10 կնքեց։

- Էդ փեչատն, ասում է, որ դնում եմ, ինքը պրակուրորն էլ չի կարող քանդի։ Նա զդարովյե, ասում է․ ձեզ հալալ լինի... Չորտ եվո, էդպես ազնիվ մարդուն գուբերնատի չինը քիչ է։

- Վեկսիլը տվի՞ր,- հարցրեց Մկրտումը։

- Տալը քիչ էր... Կտոր-կտոր արի, ճակատամիջին շպրտեց։ Նա ում շունն է, որ մեզ վրա հաչի... Երեկվա ձեթ ծախողը։ Ասում է սուդի կտամ, որ ինձ խայտառակ ես անում։

- Հետո՞։

20 - Իսկյանդարովների պրիկաշչիկն եկավ, էնպես նրան անպատվեց, ո՜ր։ Ասում է ամբողջ գուբերնիում Մանգասարովների նման ակուրատնի սովեստով գործ անող չկա. դու ո՞նց էիր ուզում նրանց վեկսիլը պրոտեստ անես։ Լավ խայտառակեց։ Ես էլ շաքարը նրանց սկլադից առա։ Խազեինն ասում է, մինչի հարյուր հազարը դավերյա կանեմ, ինչ ուզում ես տար, կորած տեղ չի։ Տարավ, մարդը, շնորհակալ եմ, լավ պատվեց։

- Դու էլ կակղեցիր, հը՞,- հեգնանքով ասաց Մկրտումը և համրիչը վերցնելով սեղանից, մոտեցավ նրան։- Ինչքա՞ն փող ունես մոտդ։- Եփրեմը սկսեց գրպանները դատարկել. 30 դրամը մեկ-մեկ դնում էր սեղանի վրա, իսկ Մկրտումը հաշվում էր։

- Չորս մանեթ էլ քցի գերբովի մարկա, մնաց 11, նրանից 5 մանեթ քանի կոպեկի պակաս պռատ եմ առել տանը համար։

- Ի՞նչ պակաս... չեն կարող դուքանից տանե՞ն։

- Գոդու համար մի լակիրովնի պոյես եմ առել։