Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/137

Այս էջը հաստատված է

Նա հետ նայեց ու աստիճանների գլխին տեսավ կնոջը, սպիտակաշոր, շալի մեջ փաթաթված։ Ինչքան նման էր նա առաջվա Շողերին, այն գիշեր, երբ մայրն իրեն մոտիկ գյուղն ուղարկեց մշակներ վարձելու։ Շողերը կանգնել էր սանդուղքի գլխին, ճրագը բռնել էր ու լույս էր անում։ Լույսի տակ բարակ ու սպիտակ ձեռքը կարմիր շալի տակից։

Մկրտումը կայտառ մանկան պես վեր բարձրացավ...

Ներքի տնից նա լսեց Եփրեմի ծիծաղն ու մանկան լացը... Հայրը փոքրիկին անկողնուց հանել էր, գլորում էր ու փափուկ 10 տեղերից ցավեցնելու չափ համբուրում։

Խոջա Հիբանի ամարաթի վերի հարկի ճրագն էլ հանգավ։ Մնաց միայն ջաղացի խարույկը, որի շուրջ նստած մարդկանց ջաղացպանը պատմում էր իր ամենից սիրած հեքիաթն այն մասին, թե ինչպես մի հովիվ ոչխարը լճի մոտ տանլուց՝ տեսնում է սպիտակ աղավնիների, որոնք անհայտ է, թե որտեղից իջնում են, փետուրները թողնում լճի ափին, դառնում փերի աղջիկներ, ջրի մեջ լողանում, ինչպես հովիվը գողանում է մեկի թևերը, և աղջիկն էլ չի կարողանում սպիտակ աղավնի դառնալ...

20 Գարունը բացվել էր։

3

Արբեցնող բույր էր բարձրանում այգիներից ու գետափին ընկած ծառաստաններից։ Սարերը մուգ կանաչ էին հագել, և միայն բարձրերում, ամպերի տակ, ձյունի մանրիկ շերտերը դեռ սպիտակին էին տալիս։ Քարաքոսն ու մամուռը գարնան խոնավությունից ուռճացել ու պես-պես գույներով ներկել էին ժայռերն ու քարերը։ Անտառի թանձր կանաչի միջից երևում էին հատ ու կենտ ցցաչոր ծառերը։ Օդում աղմուկ կար, որ գոյանում էր անթիվ-անհամար բզեզների ու մեղուներիր 30 բզզոցից, թռչունների կանչից ու վար անողների երկար ու ձիգ հորովելից։

Կարմրաքարն էլ էր կերպարանափոխվել։ Տերևակալել էին տների առաջ եղած հատ ու կենտ ծառերը, փտած գերանների վրա սունկերը շար էին ընկել, կտուրներին կանաչ էր բուսել