Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/142

Այս էջը հաստատված է

- Մարդ մաշկելու զավոդ է, Ավան ամի,- ասաց Արզումանը, վերից իջնելով։- Գեղումը մարդուց էժան ինչ կա՜․․․ էնքան իզուր հաց ուտող կա՜ ... Մկրտումը բերելու է, քցի մաշինի ռեխը, կլպի կարտոշկու նման, ոսկորից ձեթ հանի... Վիդալ մենդալ, ախ տի զեմլյակ... Օչերեդով կանգնելու են, րոտա ստրոյսա... Ում ժերբն ընկավ, վիզը դնելու է տակը։ Բա′ս... Հիմա էսպես է թազա պրիկազը։ Հենց գիտես տանձի տնկելով աշխարհքի թագավորն ե՞ս... Այ ըստեղ տրուբան տնկելու է, ծուխը մինչև երկինք հանի, Աստծու միրուքն էլ 10 խանձի․․․ էյի բող... Ըստեղ մաշին պիտի գալ, դու հլա որտեղ ե՜ս․․․

- Ադա, օյին բաներ մի′ ասի։ Կարմրաքարը մաշինի երես իրա օրում տեսած չի... էնա ասա արաղի զավոդ եք շինում, էլի՜...- Եվ փորած հիմքերին ուշադրությամբ նայելուց հետո ասաց.- էսքան մե՜ծ...

- Բա էստեղ ինչ պիտի շինեք,- ու ձեռքը մեկնեց ձորակում թափած քարերին։- Սիմո՞ն... Սիմոն, էլի դու մի բան գլխի քցես, էս Արզումանը հո էն գլխից էր շաշ, ասենք թե թագավորին չորս տարի սալդաթություն է արել...

Շա՜շ... Հիմա եմ տեսնում, որ հալիվորել ես, Ավան 20 ամի... Պիշի պրապալ... էս ինջիներ Մանգասավորի զավոդն ա, իմացա՞ր... էն քարերը որ տեսնում ես, ըսենց պիտի ձորի առաջը կտրե՜նք, չորս արշին պատ քաշենք, որ ջուրը գյոլ տա...

- Այ տղա, ճամփու բերան է, հարևան բան կընկնի մեջը- ասաց Ավան ամին, ուշադիր նայելով ձորի քարերին և նոր առվի հետքին։

- Սիմոն, բա լսում չե՞ս... Քեզ եմ ասում... Գլխի չե՜ս...

- Ես իմ... Հրեն ասում է, էլի՜ ․․․ Ես ո՞վ եմ, որ նրանց խորհուրդն իմանամ։

30 - էստեղ մի բան կա՜, գլխի չեմ... Իմ լսելովս արաղի զավոդ պետք է շինի... Համա զավոդի նման չի։ Տերտերն էլ ասում էր, թե մեծ ավազան է շինում, որ ամառը ջուրը չցամաքի բոստանների համար...

- Հա, քո ասածն է, Ավան ամի, նրանց քունը չի տանում, գիշեր-ցերեկ դումիտ են անում, որ Ղարիբանոցի սովածները մեծ պասին լոբով շորվա ուտեն։ Դու էդ ասա, էդ