Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/147

Այս էջը հաստատված է

- Հարկի, փողի բան է, երեխան էլ է իմանում, որ աշխարհս փողի վրա է շուռ գալիս։ Իմ ասմունքս դա չի։ Օրինակ, զակոնը թույլատրիր չի, որ Քաոասնաջրի ծմակը ծախվի... Շատ էլ թագավորական է։ Մեր եզինքը, մեր տավարը, կալից որ դուրս ենք հանում, ալրհալ ծմակն են մտնում։ Հավերն էլ են գալիս... Աշունքը տավարի յաթաղն է էս ծմակը։ Հերու էր թե մեկէլ տարին, մեր Օհանի հավը երկու ամիս ձու չէր ածում։ Վերջը քառասուն թե հիսուն ձու ճարեցին ծմակում։ Անիրավը մտել էր մոշուտի մեջ... Հա, էն եմ ասում, որ Քառասնաջուրը ժողովրդի հուսատեղն է, օջախի չոփը էստեղից են 10 հավաքում։ Ուրեմն զակոնի կողմանից թույլատրելի չի․․․

- Ի՞նչը։

- Օրինակ, որ տոլկի դնեն, Քառասնաջուրը ծախեն։

- Խազնեն ինչ ուզի կանի... Ծմակը թագավորական է, ում ուզի կտա... Փողի բան չի ...

- Հա է՜, թող էլի փողի լինի։ Ժողովրդի մեջքն էլ հո կոտրած չի․․․ Փարթ կանենք, կհավաքենք։ Եթե տոլկումը դնեն, մենք կառնենք...

- Կարելի է՜...

- Դե ես էլ էդ եմ ասում, է՜․․․

- Որ կորպուզի կամանագիրն էլ գա, մի շյուղ էլ չեմ թողնի կտրի... Սաղ ժողովրդին թոփ կանեմ, րոտա ստրոյսա... պլի,- ու լինգը մեկնեց, նշան բռնեց։

Մկրտումը բարձր ծիծաղեց.

- Ա, հերիք է... Ուրիշն էլ կլսի, կասի խառնակիչ խոսքեր են ասում տերության մասին, հանաքը կդառնա դագանակ։ Քառասնաջուրն ում ուզում են տան, տերության հոգսն ինձ չեն տվել հո՜,- ու ձայն տվավ Եգորին,- ձին քաշի։ Ուստա, դե մի քիչ ջահտ արա, էս շաբաթ գլուխը ծածկի։ Հայ արևդ կծեմ, գործին տաք կպի,- ասաց Եգորին, ձին նստելուց, - ողորմած հոգի հերդ գործի մեջ ասլան էր։ Հինգ փթանոց 30 ջվալը մի ձեռքով էր ուսին դնում։

Ձին փնչոցով վեր բարձրացավ, սմբակները մագիլների պես խրելով հողի մեջ։

- Խելքդ ի՞նչ է կտրում, Արզուման, ես էնքան էլ գլխի չեմ...- հարցրեց Ավան ամին ու գրպանից հանեց արծաթագլուխ