Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/150

Այս էջը հաստատված է

քեզ օրինակ, իրար գլխով են դառել... Կռներումդ ուժ կա, գնա ավադ արա, էլի հուսատեղ է նեղ օրվա համար։

- Է՜, բաղս որն է... Երկու լափռի կա, մի տանձի։ Խուրձ կրողներն էլ էնքան քարով են տվել, որ կեսը չորացել է։ Նու եվո, սավսեմ։ Մեր պերվի կորպուսը տարել էին մանևրի Վարշավու կողմերը... Ա՜յ բաղեր։ Օխտն օր, օխտը գիշեր ձիավորն անց կացավ, բաղի չափարը պրծավ... Պակրայնի մերե մարդ էդպես բաղ պահի։

- Դու գիտես... Իմ խելքս էլ էդքան է կտրում։ Ամենայն 10 մի երկիր մին պլան ունի... էս էլ մեր երկրի պլանն է...

Արզումանը հեռացել էր Ավան ամուց այն հաստատ որոշմամբ, որ գյուղում կմնա մի քանի օր էլ, կտեսնի բարեկամներին, հյուր կգնա նրանց տները, կպատմի «Ադես քաղաքի և թոփով պարախոդի մասին», մի քիչ էլ կզարմացնի իր ռուսերենով, կոշտ սապոգներով և այն նշանով, որ ստացել էր լավ հրաձիգ լինելու համար ու կհեռանա գյուղից, ամեն ինչ թողնելով խորթ մորն ու նրա ժառանգներին։

Այդ քանի օրը նա ուշ էր վեր կենում, փալասի կտորով սրբում էր կոշիկները և բարձի տակից հանում զինվորական 20 շալվարը, որ քնելուց ծալում էր խնամքով, գլխատակին դնում՝ ծալը չկոտրելու համար։ Փոքրիկ երկաթե սանրով մազերի փնջերը ոլորում էր թեք ու միահավասար, կարտուզը ծուռ դրած փողոց ելնում։ Գյուղում լուրեր էին տարածվում, որ Արզումանը աղջիկ է ջոկում։ Ոմանք հավատում էին, մայրեր կային, որոնք սրտատրոփ սպասում էին, թե ահա կանցնի նա իրենց տան առաջով, կմտնի և գուցե թե մի բան լինի։

Իսկ Արզումանն իրեն հասակակից ընկերներին պատմում էր այն մասին, թե ինչպես իրենց վաշտը մանյովրի ժամանակ լեհական մի գյուղ տարան։ Պատմում էր և աչքերը փայլատակում 30 էին հիշողության հրճվանքից։

- Ա՜յ աղջիկներ, թամամ հրեշտակ․․․ Սավսեմ սլաբոդնի գալիս են, հետդ խոսում, ասում... թե մի քիչ արսըզ ես, կուռդ ճտովը քցի․․. Իսկի չի խոսում։ Հորը, մորը առաջ քեզ պոդրուժկա է անում։ Սպիտա՜կ, սպիտա՜կ... Երեսհատին որ նայում ես, պատկերդ միջին շողշողում է։ Աբմունդիրավաննին էլ թազա էինք ստացել, կոճակները պսպղում էին ոսկու