Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/152

Այս էջը հաստատված է

ժամերին նա մտաբերում էր և Սալբուն, հիշում էր փոքրիկ այն աղջկան, որի հետ մի ամառ խուրձ էին կրել։

Ջաղաց հասնելուց հետո էլ ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչքան շա՜տ է մեծացել։ Այդ օրից նա խոր պահեց «հրեշտակների» նկարը։ ճիշտ է, նրա ուրախությունը խորացավ, նա լռությամբ էր անցնում այն դեպքերի վրայով, որ պատահել էին Վարշավայի մանյովրի ժամանակ։

Նրա գնալն ուշանում էր։ Գյուղի կանայք ասում էին․

- Շուռ է տալի գյուղի վրա, տեսնենք որ թխսամոր ճուտը 10 կփախցնի...

...Արզումանը քարի գլխից բարկացած իջավ ու այնպիսի մի մեծ քար գրկեց, որ Եգորը մնաց զարմացած։ Վերև տանելուց գոտու կապերը կտրվեցին, և գոտին ընկավ։

Քարի գլխից նա աչք էր ածել քաղհանավորներին ու տեսել էր նույն շարքը, մի քիչ ավելի խոր գնացած։ Ոչ ոք չէր բարձրանում։ Մկրտումը ձիու վրա նստած խոսում էր Շողերի հետ: Արզումանը երկար նայեց. նա ուզում էր, որ Սալբին վեր բարձրանա ու մի անգամ էլ նայի ձորակի կողմը։ Սպասեց․․․ 20 Ու հանկարծ Մկրտումը տեսավ։ Արզումանը ձևացրեց, թե քար է գլորում ու զայրացած իջավ։ Մեծ քարը հիմի փոսի մեջ շպրտելուց հետո, թևով ճակատի քրտինքը սրբեց։

- Խիղճ չունե՞ս դու... Մեռանք է՜ սովից։ Եգոր, արի′, Սիմոն ապե′ր, վեր կաց... Դու էլ ուստա դառար մեր գլխին էլի՜... Պարավոզի տրուբան դրել ես բերանդ, էս ձորերը մուխով լցրել, էլ հացն ինչ ես անում...

- Կերե՜ք, բան չեմ ասի... էս քարն էլ դնեմ... Ես էլ անոթեցա,— ասաց ուստան ու քթի տակ շարունակեց մռմռալ մելամաղձոտ երգը՝ «դանդաղնա վեր ա՜յ նանա՜»։

30 Մկրաումը դժգոհ հեռացավ։ Ավան ամուն ի՞նչ, թե ինչ է մտադիր անելու։ Ինչո՞ւ էր եկել... Ժպտաց։ Հիշեց նրա խոսքը՝ փարթ կանենք, Քառասնաջուրը տերությունից կառնենք... Ձին խայտալով գնում էր, աջ ու ձախ դունչը մեկնում, փրցնում ծաղիկ ու խոտ։ Հարկավոր չէր խիստ լինել․.. Լավ էր։ Հիմա նա իր մտքում թող մտածի գյուղի համար։ Ժամանակը կգա։ Ի՞նչ պիտի անեն, ինչ կարող են անել, որ ուզենան էլ։ Միայն արյուն են պղտորում։ Ձիու ոտքը քարին դիպավ, քիչ մնաց ընկներ