Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/160

Այս էջը հաստատված է

- Տիրուհի՜... Ղարալրուն ով Էր․․․ Դու էլ տեսա՞ր։

- Էն ո՞վ կանչեց... Ձենը ներքևից էր,- պատասխանեց կինը։ Բայց հենց այդ ժամանակ Ավան ամին ձայն տվավ.

- Տերտե՜ր, քնած չե՞ս...

- Արի′, արի′ վերև, Հովհաննես... էս փորձության ժամին, այ օրհնյալ, մարդ արարածը կքնի՜...- Ավան ամին վեր բարձրացավ։

- Լավ թրջվեցինք,- ասաց նա՝ փափախը թափ տալով։

- Տիրուհի... արաղ բեր Հովհաննեսին...

10 - Տերտեր, բա մի չես նայե՞լ գրքիդ... Ի՞նչ է ասում։ Հո մեր վերջը չի..․ էնա մի գլուխ կազատվենք, մեր հոգին էլ կդինջանա, մեր ջանն էլ...

- Նայել եմ... Միայն թե լուսնի հաշվով չի բռնում,- և ակնոցները քթին դնելով, վերցրեց պատուհանին դրած գիրքը, որ միակ օրինակն էր թե Կարմրաքարում և թե ձորի գյուղերում։

Մի հին ձեռագիր էր այդ, որի մի մասը կոչվում էր «Թանգարան խրատուց», մյուսը՝ «Երազագիրք»։ Կային և անթիվ «մաջուններ» զանազան ցավերի և հիվանդությունների 20 դեմ։ Վերջապես լուսանցքներում և «հիշատակարանի» համար թողնված էջերի վրա Տեր Նորընծայի դիտողություններն էին գյուղի գլխով անցած և իր կյանքում կատարված դեպքերի մասին։ Արդեն խունացած էջերի վրա կարելի էր կարդալ. «1906 ամի եղավ մեծ խռովություն և անասելի տանջմունք։ Մեր քիրվա Սավալանին սպանեցին անիրավությամբ յուրյանց սեփական օթախումն»... Իսկ նրանից անմիջապես հետո «Նարգիզն բուղով եկավ օգոստոսի 15-ին։ Կալամուտն պակաս էր, 37 փութ խառն ցորեն, նաև գարի»։ Այդ օրվա հեղեղն էլ արդեն նշանակել էր. «Մայիս ամսվա 3, օրն շաբաթ, լույս կիրակի, 30 քարեկարկուտ մեծ, ազգաբնակության անասելի վնաս։ Պտուղքն վնասվեն և մասուլն պակաս լինի»։

Տեր Նորընծան կարդաց գրածը։

- Հա, քո ասածն է... էնքան էլ անիրավը ծաղկել էր։ Թե սալամաթ պրծնեինք, հարյուր բեռը խնձոր հավաքող կլիներ... Դու ասա քամին չկոտրատի թազա տնկած շիվերս... ու երկնքին