Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/163

Այս էջը հաստատված է

Էր և սարսափով նայում Բուղդանի գրքերին։ Մի՞թե նրանք էլ գրքեր էին... Ո՜ւր մնար «Վարք սրբոցը»... Ո՞ւմ պիտի մնա տունը... Հեղնարին՝ իր աղջկանը, իր օրինավոր ժառանգին, անդրանիկ դստերը։ Եվ հայրը հիշեց իր անդամալույծ պառավ աղջկանը, ձեռքը ծուռ, ինչպես չորացած ճյուղը, ոտքերը թույլ աղջկանը, որ ներքի տանն էր ապրում, ցերեկը նստում էր նեղլիկ պատուհանի առաջ, և երբ բակում մարդ չէր լինում, դուրս էր գալիս, փայտի վրա հենած, ոտքերը քարշ տալով։ Տեր Նորընծան հիշեց իր աղջկանը, որին իր մտքում ընդունում 10 էր վերուստ ուղարկած պատիժ, ու դեմքը կծկվեց։ Մի՞թե միայն Հեղնարը պիտի մնա...

- Էգուց էս գուլպեքը կհագնես,- ասաց կինը, երբ Տեր Նորընծան մոտեցավ անկողնին։ Քահանան նայեց սպիտակ բրդե գուլպաներին, որ աղավնու թևերի պես ծալած էին իրար վրա։ Նայեց, և նրա սրտին իջավ նույն մեղմությունը, որ ուներ առաջ, ջուրը նորից պարզվեց,և հաշտ ու խաղաղ գլուխն իջեցրեց փափուկ բարձին։ Նրա աչքերի առաջ իր այգու արքայական խնձորենին էր, ծաղկած, ինչպես նորահարսը։

Գիշերվա մթնում Շալուն Սիմոնի տանը տեղի էր ունենում 20 մարդու և պղտոր հեղեղի կոխը։ Ասես զայրացած, որ մարդիկ իր ընթացքը փոխել ու թեքել են գերեզմանատան ձորը,- վերի առվի վտակները գյուղի փողոցներում իրար միանալով, գրոհով իջան Ղարիբանոցի կողմը, գետը թափվելու... Ալիքները ծառացան, դիզվեցին իրար վրա, հրեցին և տան կտուրը չոքեց, որովհետև փլվեց փողոցին նայող քարաշար պատի անկյունը: Արզումանը բանդի մոտ լսեց ծկլթոցը, լսեց ու ճանաչեց Սալբու ձայնը։ Նա վազեց առանց նայելու քար ու փոսի, առանց ուշք դարձնելու գազազած շների հաչոցին։ Այգիներն ճանապարհը դետի հուն էր դառել. մի վայրկյան նա 30 կանգնեց, ասես ուզում էր որոշել, թե Մարցա ջուրն իր ընթացքը չի՞ փոխել... Այդտեղ նա մի անգամ էլ լսեց ծանոթ ձայնը... Նրան թվաց, թե կանչում են գետի մեջ խեղդվողները։

Սիմոնը ջրի արագ հորդանալուց հասկացել էր, որ բանդը քանդվել է։ Երեխաները քնած էին։ Արթուն էր կինը և աղջիկը․․․ Գրոհն այնպե՜ս հանկարծ եղավ։ Ջրի բերանն ընկած մի ծանր քար թափով խփեց պատին, սյուները դողացին, ճրագը