Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/166

Այս էջը հաստատված է

շատ է գալիս: Գալիս է, հոր հետ խոսում, աչքի տակով իրեն նայում։ Ահա... ծունկն է` նրա ծունկը։

- Ջուրը բարակում է, հա... Սիմոն ամի... բանդը պրծել են, հրես կհանդարտի,- ասաց Արզումանը։

Ու քիպ մոտեցավ։ Մի ծանր բան իջավ Սալբու ուսին. հաստ մատները սեղմեցին ուսը, թուլացավ ու ձգվեց դեպի քրտնած ու թրջված մարմինը։ Ինքը մոտեցավ, թե՞ իրեն քաշեցին... Խավարն ավելի թանձրացավ․ սենյակը գլխին շուռ էր գալիս, ասես հեղեղի բերանն ընկած գնում է... 10 Տանում են։ Հետո տաք շունչը կռացավ այտերի վրա, ականջին մի բառ ասաց և շրթունքները դողացին։

- Էդ ինչ էր,- ասաց մայրը։

- Ոտս սլկաց, քիչ մնաց ընկնեի...- պատասխանեց աղջիկը։

- Դե հիմա էլ փրփրա,- ասաց Արզումանը, հեռանալով պատից,- մի կաթիլ էլ չի կաթում։

Հարևանը ճրագով ներս մտավ։

Լուսաբացին գյուղն արդեն ոտքի էր։ Անձրևը դադարել էր, միայն ծառերի ճյուղերից ու կտուրների գերաններից էր 20 կաթկթում ջուրը։ Փողոցներով հոսում էին բարակ, զուլալ առվակներ, որոնց հատակի խիճերը մեկ-մեկ կարելի էր համրել։ Հեղեղը վերի թաղում Շուղանց Իսոյի կալատեղն էր քանդել, քարերը գլորել մինչև եկեղեցու գավթի պատը Փողոցներում, մի քանի տեղ խորխորատ էր փորել։ Այս ու այնտեղ կիտած էր չոր ճյուղերի ու տերևների կույտ։ Թելունց պառավի երկու հավը չկար, պառավը ծնկներին հարայ տալով բոլորին հավատացնում էր, թե գողացել են, թե ինքը ոտնաձայնին վեր է կացել ու վախից դուռը բաց չի արել։ Լսողները ծիծաղում էին:

- Ա՜յ պառավ... էն սև գիշերը ում դարդն էր քո լղար 30 ճտերդ։

- Ինչ ճուտ... Մինը թխսամեր էր, էն մինն էլ տարին երկու խախալ ձու էր ածում,- ասում էր պառավը, և մարդիկ, որոնք հավաքվել էին կտուրների վրա, և որոնց մեծ մասը