Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/174

Այս էջը հաստատված է

պիտի սարքեին սղոցարանները և սարքած հանձնեին տերերին։ Իր կյանքում նա շատ տեղեր էր ման եկել և ամեն տեղ էլ տեսել նույն հետամնաց ու կիսավայրենի վիճակով մարդիկ և եկել այն համոզման, որ աշխարհի աչքը իր հայրենիքն է, որ մյուս երկրներին մատակարարում է բազմաթիվ մեքենաներ և իրեն նման մարդիկ, որոնք մեքենայի մի մասն էին։ Նա գլուխը չթեքեց նայելու ոչ Կարմրաքարի եկեղեցուն, ոչ այն քարաշեն տներին, որ խմբված էին հին եկեղեցու շուրջը։ Նա տեսել էր այդ մի անգամ և համոզվել, որ ինչքան էլ գնար 10 այդ երկրռւմ, պիտի տեսնի նույնը՝ սարեր, ձոր ու անտառ, ջրեր,— որոնց ուժով քանի՜ սղոցարան կբանեին և մարդկանց՝ խեղճ, ռամիկ, մի քիչ էլ խորամանկ մարդկանց։

Աջ ու ձախ կանգնած ամբոխը զանազան նկատողություններ էր անում «Կարիբալդու» մասին, բայց հենց նա մոտենում էր թե չէ, խոսողները լռում էին և պլշած աչքերով նայում նրա տարօրինակ կոշիկներին, գլխարկին և կաշվե պայուսակին, որ մեջքին էր կապել և ոչ ձիու թամբին։ Այս էլ սրախոսության նյութ դարձավ կտուրի վրա կանգնած տղամարդկանց համար։ Բայց հենց այն ժամանակ, երբ մեկն ակնարկ էր անում ԽոջՆասրեդինի 20 և էշի փալանի պատմությանը, «Կրիբալդին» հանկարծ ձիու գլուխը բռնեց վեր հանեց իր գլխարկը, ճոճելով Արզումանի կողմը։

Կտուրի վրայից Արզումանը նրան ասել էր «գուտտեն մորգն».․. Գերմանացին անչափ ուրախությունից գլխարկը հանել էր։

Նա գերմաներեն մի քանի խոսք ասաց, սակայն համոզվելով, որ կտուրի վրայի մարդն ավելին չգիտե, գլխարկն նորից հագավ ու սանձը բաց թողեց։ Բայց և այնպես այդ խոսքն էլ նրան դուր եկավ։

30 - Մալադեց Արզուման...

- Արզումանը լեմսի լեզու է խոսում...

Եվ շշուկը տարածվեց, հասավ մինչև կանանց բազմությանը, ու գունավոր շորերի, թաշկինակների ծովի մեջ մի դեմք վարդագույն դարձավ, գլուխը խոնարհեց։ Քանի՜ անգամ նրա անունը տվին ու մատով ցույց տվին կտուրը, որի ծայրին նա