Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/177

Այս էջը հաստատված է

որովհետև գետինը ջուր էր դուրս գցում, ինչպես հիվանդ ու միշտ ճպռոտ աչքը,- ֆուրգոնի առաջին անիվը մինչև սռնակը խրվել էր։

- Նո՜ւ... Ե՜ ...- կանչում էր ֆուրգոնչին, մտրակն օձի նման պտտացնում և շրափ իջեցնում միջի ձիերի գավակին։ Ձիերն ուժ էին տալիս այնքան, որ պաստրոմկաների հետ միասին ասես իրենց ջլերը պիտի կտրատեին, ուժ էին անում, դես ու դեն ծռվում և չէին կարողանում մի քիչ էլ առաջ անել։

- Սրան փոսի ցեխ կասեն, է՜... Շատ նու մի անի... Ձիերը 10 մեղք են,- ասաց մեկը։

- Սիմո՞ն, Արտե′մ... Մոտեցեք, է՜․․․- կանչեց Ունանը, - բա էս ղարիբ մարդիկ ինչ կասեն։ Արզուման, առաջ ընկի..․

Երիտասարդները կարծես այդ խոսքին էին սպասում։ Մինչ այդ նրանք վարանած կանգնել էին ու չգիտեին մոտենա՞լ, թե ոչ։ Արզումանն առաջ քաշեց։

— Ձիերի գլուխը պահի,- ասաց նա ֆուրգոնչուն և ուսը դեմ տվեց։

-Հը՜․․․- և բազմաթիվ ձեռքեր հրեցին ֆուրգոնն ու անիվները։ Կաս-կարմիր էին կտրել նրանց դեմքերը։ Սալբին գաղտագողի դիտում էր։ Նրա սիրտը թրթռում էր։ Հանկարծ 20 ֆուրգոնը շարժվի՜, հետի անիվը վրան գլորվի...- Շուռ չգա՞,- ասաց մի կին։ Աղջկա սիրտն ավելի արագ բաբախեց։ Այդ րոպեին երիտասարդների խմբի մեջ նա տեսնում էր միայն Արզումանին, նրա թիկունքը և աղեղի պես ձգված ոտքը։

— Նո՜ւ,- և ձիերը դուրս քաշեցին ֆուրգոնը։ Օգնողները ետ փախան։ Միայն մեկի գլխարկը ընկավ անիվի տակ ու խոր թաղվեց ցեխի մեջ։

Ֆուրգոններն անցան։

․․․

Խանութի դիմաց, փոքրիկ հրապարակում շարժվելու տեղ չկար։ Շարեշար կապած ձիերը փռնչացնելով ուտում էին հարդախառն 30 գարին, երբեմն էլ մռութով փորփրում լայն տոպրակները և հարդը թափում ոտների տակ։ Ֆուրգոնների վրա մուշտակների մեջ կոլոլված պառկել էին հոգնած տերերը,