Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/181

Այս էջը հաստատված է

առեղծվածներից մինն էր։ Եվ ինչեր չէին ասում... իբր թե, ինչպես ասում էին պառավներից մի քանիսը, Գոդու աչքերը հետևն էլ են տեսնում, և դրա համար էլ վախենում էին ափաշկարա նրա հետևից չանչ անել։ Նա կարմրաքարցի չէր և այդ շրջանից էլ չէր։ Տեր Նորընծան հաստատում էր, որ նրա «գրոց անունը» Գեդեոն է։ Մի քանի անգամ հարցրել էին նրան այդ մասին, Գոդին ուսերը թոթվել էր և ծիծաղել սառն ու չար ծիծաղով։ Նրա մասին հաստատը հետևյալն էր՝ նա օձ էր որսում, կարողանում էր առանց վախի ձեռք տալ նույնիսկ թունավոր օձին և ապա՝ սուլում էր այնքան հիանալի, որ ոչ մի 10 հովիվ սրնգով նրան չէր հասնի։ Եվ երբ գիշերները նրա սուլոցն էին լսում՝ խեղճ, սիրտ կտրատող երգը, ասում էին, որ Գոդին «աստծու թակածն է»։

Գյուղը քնել էր, ու միայն Հիբանի տանն էր աղմուկ, ծափ, հռհռոց։ Խանութի մոտ, կրակի առաջ Գոդին նստել էր ու ննջում էր։ Մկրտումի ոտնաձայնից վեր թռավ։

-Հը՞․․․ հո սովել չես,- ասաց Մկրտումը,- առ։

- Մարդ֊մուրդ հո չի երևացել,- հարցրեց։

- Չէ... Համա խոսում էին Բոլոր քարի մոտ,- ասաց գոդին։20


- Ո՞վ էր...

- Ավան ամին էր, Չետանց Ուհանը, Արզումանը։․․․

- Հը՞։

- Ավան ամին ասում էր, թե սրա վերջը լավ չի լինելու։

Ժողովրդական հողում բերես զավոդ սարքես, առանց մի թույլատրության, մի թղթի-չի կարելի․․․ Ասում է ջամահաթի որոշը պիտի լինի, թե չէ, զակոնին անուն - դանակ է․․․

- Հետո՞..․- անհամբեր հարցրեց Մկրտումը։

- Ասում է ժողովուրդով պետք է միրսկի տանք, թող 30 Քառասնաջուրը խազնեն մեզ ծախի․․․

Մկրտումը քահ-քահ ծիծաղեց․ գարու տոպրակի վրա կռացած ձիերը ականջները խլշեցին և մի պահ չծամեցին։

- Քառասնաջուրը.․․- Ու կամաց հարցրեց․— Հո քեզ չտեսան․․․

- Չէ...

- Լավ։ Դե մղայիթ կաց։ Ֆուրգոնչիները մի քիչ քեֆով