Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/184

Այս էջը հաստատված է

պես, և սպասում որ մի այլ գերան, սպանդանոց քշվող եզան նման, վիզը մեկնի սուր դանակի տակ։

Ամբարտակից ջուրը բաց խողովակով թափվում էր հսկա անիվի վրա, որ հագցրված էր երկաթյա երկար ձողին։ Քառասնաջրի երկու ափին գտնվող փայտի սյուներն իրենց վրա էին կրում ոչ միայն գլխավոր անիվի և ձողի ծանրությունը, այլև նույն ձողին հագցրած փայտյա մի ուրիշ անիվի, որի՝ բոխի փայտից շինած ատամները խրվում էին չուգունե պտուտակի ատամների մեջ։ Տասը փութ ծանրություն ունեցող այդ 10 պտուտակը, որ ավելի կարճ ձողի էր հագցրած և հենվում էր ցածր սյուների վրա,- իր հերթին դարձնում էր մի այլ պտուտակ, որի ձողին ամրացրած երկաթյա անիվը հաստ փոկերով միացված էր ստանոկին։ Այդ ամենը շարժվում էր, վզզում, զրնգում այն ջրով, որ ամբարտակի բարձրությունից թափվում էր մեծ անիվի վրա։ Ինչքան մոտենում էին ստանոկին, այնքան պտուտակներն ավելի արագ էին դառնում, և մեծ անիվի ծանր պտույտը փոկերը հարյուրապատիկ արագ էին հաղորդում վերջին պտուտակին։ Հերիք էր շլյուզի փականն իջեցնելու, որ նույն վայրկյանում դադար առնեին փոկերը, պտուտակներն 20 ու անիվները, և սղոցները մնային գերանի մեջ խրված, ինչպես թափով նետած սկավառակ։

Գերմանացին գնացել էր, պատմությունների և հիշողությունների մի շարան թողնելով գյուղում։ Նրա մասին պատմելուց և′ ծիծաղում էին, և′ զարմանք արտահայտում։ Եթե սղոցները չզրնգային, գուցե կասկածող լիներ, որ նա ամենևին Կարմրաքար չի եկել։ Եվ այն, ինչ ասում էին, թե թութուն էր ծամում, չարանալուց թքոտում, ոտը գետնով տալիս, թե նա մշակների ներկայությամբ նույնիսկ Մկրտումի վրա էր չարացել, «տուռակ» անվանել, որովհետև քանդել էր տվել 30 ստանոկը, մաս-մաս Քառասնաջուր տեղափոխելու համար։ Ըմբովի Թյունու բեղը կտրելու պահանջը,- ահա այսպիսի պատմությունները հավատալի էին դառնում, երբ մարդիկ տեսնում էին նրա «ձեռացագործը», ինչպես ասում էր Տեր Նորընծան։

Բայց ինչ կարծիք էլ հայտնեին, ինչքան էլ զարմանային նրա հնարագիտության վրա, այնուամենայնիվ «Լեմսը» պարզամիտ