Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/189

Այս էջը հաստատված է

- Փետն ուրիշին ծախի,- ասաց Եգորը։

- Ա՛յ որդի, որ անփող էլ տաս, ով սիրտ կանի նրա դռնից փետ տանի։

- Մարդ քցի մեջտեղ, թող մի բան պակասեցնի,- առաջարկեց Պուղին։

- Ինչ ասեմ, է՜․.․ իմ հաշվով հիսուն մանեթի փետ եմ բերել, բա զուր կորչի՜․․․

- Ոչ էն ես անում, ոչ էս։ Դե գնա Կաղնուտը - բարկացած ասաց Պուղին և մոտեցավ վագոնին։

- Լա՜վ ես ասում,- ու մի քիչ մնալուց հետո դանդաղ 10 քայլերով ճանապարհ ընկավ։

Եգորի մտքերը խռնվել էին։ Ե′վ նեղսրտում էր, որ չօգնեց Շինականին, և′ չարանում ինքն իր վրա, թե ինչու չասեց մտքինը։ Հիշեց Բագրատին՝ Շինականի որդուն, որ «աղբերացու էր»։ Նրան ճանապարհ գցեց մինչև Լուս Խաչերը... Բաժանվելուց ասաց. «Հորս վիզը ծուռ չթողաս»... Գուցե հայրը հենց իրենից էր եկել օգնություն խնդրելու։ Իսկ ինքը չհասկացավ։ Ինչ կասի, երբ Բագրատն իմանա... Ո՞վ գիտե ինչ նեղումն է։

20 Եգորը հետ նայեց․ կածանով Շինականը բարձրանում էր։

Եվ հանկարծ կանչեց․

- Ամի, հե՜յ,- կանչեց ու վազեց։ Արզումանը ձայն տվավ, սակայն նա չլսեց։

- Տես ինչ կատաղած լակոտ է՜․․․- ասաց Պուղին, երբ լռություն տիրեց․- փորը մի քիչ տաքացել է։

- Դու էստեղ ստարշի ե՞ս։ Քո փորն ինչո՞ւ է ծակում,- գոռաց Արզումանը, մի քայլ անելով նրա կողմը։

- Բա դո՞ւ ինչ ես...

- Ես քեզ նմանի ազրայելն եմ. շպիո′ ն։

- Բերանդ հավաք պահի′։30


- Դե սո'ւս, թե չէ սեպը բողազդ կկոխեմ։

Ո՞ւմ։- Եվ երկու, ախոյանները մոտեցան իրար։ Զրիկեցին գլուխը կորցրել էր։

- Քո,- և ծանր ապտակը լախտի նման տրաքեց Պուղու երեսին, աչքերի առաջ մթնեց, օրորվելով ընկավ գետնի վրա։