Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/19

Այս էջը հաստատված է

կրակին մոտեցրած մոմ, գուցե և հալվել, այսինքն արտասվել, և այդ ամենը դաշնամուրի մի ակորդ լսելուց հետո։ Արաքս... Հովնաթան Մարչ, քայլամոլոր գնում եմ և ապա հին հին դարեր, ինծի կհիշեք, պարոն Հովնաթան, գանգուր խոպոպներով բարեգործական մի տիկին, որի համար այս հեռավոր երկիրը, Փոքր Ասիայի խորքում ընկած Արմենիան, դուրեկան միրաժ է, մանուկ օրերի երազ։

Պետը քարտեզը կոլոլեց, և երբ Մարչի աչքերից ծածկվեց քաթանի վրա գծած վերջին հորիզոնական գիծը, հայրենասիրական սեանսը վերջացավ։ Մնաց մինչև փողոց հասնելը մի քիչ էլ ապրելու նկարի գեղեցկությամբ, որովհետև փողոցի ժխորը պիտի հօդս ցնդեցներ այդ միրաժը։

- Գեղեցիկ։ Ես կերթամ, կպտտիմ այդ կողմերը, - ասաց Մարչը, ընդունելով պետի մեկնած ձեռքը,- վտանգավոր չե՞ն, Ձեզմե մանդատ առնելու հարկ չկա՞,- հարցրեց նա։ Հասկանալի է, որ նա վերհիշեց մերոնք այս գիշեր դուրս կգան...

- Ոչ մի թուղթ։ նշանակեցե′ք անունները, տեղում ծանոթացեք, մենք համաձայն ենք։ Կհատկացնենք հինգ հարյուր հեկտար։

Եվ երբ Հովնաթան Մարչը մոտեցել էր այն շեմքին, որից նախասենյակ մտնել հնարավոր է և. առանց զեկուցման,- հանկարծ հետ դարձավ։

— Ինծի մեծ պատիվ ըրած պիտի Ըլլաք, եթե հուշատետրիս մեջ Ձեր անունը ստորագրեք։ Հավետ անմոռաց հիշատակ մը մեր առաջին հանդիպումի։

Պետի ժպիտը հայերենով գրելու համար հարկավոր է գտնել այնպիսի մի բառ, որ նշանակի և զարմանք, և ծիծաղ, և′ արհամարհանք։ Բայց և այնպես ստորագրեց։ Սանդուղքներից իջնելիս Հովնաթան Մարչը այդ հուշատետրի այդ սպիտակ թերթը տանում էր որպես մասունք։

...Հեռախոսի զանգը այնպես զիլ քրքջաց, երբ Մարչը փակեց դուռը։ Այդ օրը №27 փոստարկղն ընդունեց զարմանալի մի նամակ։

Սիրելի′ հայրենակիցներ, կպտտին դժնդակ լուրեր։ Սահմանի մոտ ինչ-որ եռուզեռ կա։ Այս գիշեր ութ հազարնոց բանակ 19