Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/191

Այս էջը հաստատված է

պատռած շապիկը, Պուղու արնոտ երեսը Մկրտումն ունքի տակից նայեց նրան։

- Մոտ արի,- ձեռքով նշան արեց։ Եգորի ծնկները դողացին, աչքը գցեց Արզումանին։

- Մոտ արի, ասում եմ,- բղավեց Մկրտումը, մի քայլ անելով նրա կողմը։

- Ի՞նչ ես ուզում էն երեխից,- մեջ մտավ Արզումանը,- ես եմ ասել, որ գնա...

Լսվեց ոտնաձայն։ Արզումանը հետ նայեց, արագ քայլերով 10 գալիս էր պամոշնիկ Անտոնը։ Թփի մոտ կանգնել էր Գոդին։

- Էս ի՞նչ շամաթա է... ի՞նչ բունթ է, -կանչեց նա, մոտենալով Արզումանին։ Մկրտումն առաջ ընկավ։ Ապտակի ձայն լսվեց, ասես, ապակի ջարդեցին։ Արզումանը փորձեց վրա վազել, բայց Անտոնն առաջը կտրեց:

- Էս օրե՞նք է, որ դու երեխուն թակում ե՛ս.․. Ուժդ նրան պատեց հա՛.․.- բղավեց Արզումանը, Եգորը կանգնել էր տեղում, ականջը վառվում էր։ Այտի վրա մատների կարմիր հետքը պարզ նշմարելի էր: Նա զայրույթից պռոշն էր կրծոտում, 20 հազիվ էր զսպում արցունքը, որ մեկ լցվում էր, մեկ հալվում։

- Գնանք,- ասաց Արզումանը Եգորին,- համա էսօրը չմոռանաս հա, խազեին ջան..․

Մկրտումը չար աչքերով նայում էր հեռացողներին։

․․․

Արևը հասուն մրգի նման թեքվել էր։ Ստվերները երկարում էին, ձգվում դեպի արևելք։

Ավան ամու այգում կանալի վրա նստոտել էին մի քանի հոգի։ Դարբին Վանեսը մեկնվել էր մեջքի վրա, աչքը գցել գառան չափ սպիտակ ամպին, որ ասես արածում էր՝ մեկ հանդարտ, մեկ էլ սուրում ջինջ երկնքի վրա։ Դարբինն ականջը 30 կախել էր զրույցին։ Եվ միտք էր անում, որ իզուր են խոսում Ավան ամին էլ, Շուղանց հալևորն էլ․․․ Միայն ինքը գիտե ուղիղ ճանապարհը։ իսկ նրանց ասածը՝ ինչպես անտառի արահետը