Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/20

Այս էջը հաստատված է

մը պիտի անցնի Արաքսը։ Չեմ կրնար երկար գրել, ձեռքս կդողա։ Ո՞րն է այս երկրին ներքին իմաստը, հողին ույժը։ Ով ալ տիրելու ըլլա չքնաղ Արմենիո, կռնակը Արարատին պիտի կրթնեցնե։ Տեղեկությունները ստույգ են, բայց գաղտնի կպահվի։ Ի՞նչ պետք կա ավելորդ թմբկահարության։ Ա՜հ, կսիրեմ, կսիրեմ այս վերին գաղտնիքը։ Գործս հաջող կերթա։ Վաղը Նոր Եթովպիո տեղը տեսնելու պիտի Էրթամ։ Ինծի կըսեն, թե այդ հողին վրա արքայական դամբարաններ կան։ Օ՜, ցնծա, երկիր մայրենի։ Փղշտացի դեռ չեմ տեսած, լուր ունիմ, որ 10 Ալագյազի կողմերը քանի մը եթովպացի կա։ Առայժմ այսչափ։ Հոս տաք է, սակայն կառավարության դիրքը անսասան կերևա․․․»։

Եթե ստորագրությունը ցույց տային Բուենոս Այրեսում ապրող խոպոպիկներով տիկնոջ, անպատճառ ուրախությունից ձեռքերն իրար պիտի զարկեր և կանչեր․

— Հովնաթա՜ն Մարչ․․․

Հենց այդ նույն օրը, երբ հովը մի քիչ կոտրեց ցերեկվա շոգը, ութ հոգի, նավթի բիդոններով, եղեգնյա երկար ցողերով, դեղորայքի արկղներով քաղաքից մեկնեցին սահմանամերձ20 մի վայր, որի եղեգնուտների մեջ մորեխ էր երևացել և սպառնում էր հարևան գյուղերի ութ հազար դեսյատին արտերին ու բամբակին․․․

3

Ավտոմոբիլը սլանում էր առավել արագությամբ։ Շոֆերի աչքը սլաքին էր և ժապավենին, որ դառնում էր և ցույց տալիս՝ 75—80—75։ Թվում էր, թե մեքենան անիվներ չունի, սլանում է ոչ թե խճուղով, այլ եթերում է ճախրում։ Այո՛, այդպես թվում էր, և տեսնողը գուցե կարծեր, թե ավտոմոբիլն արագ քշելով կարելի է դարձնել աերոպլան կամ վերհիշեր Եղիա մարգարեի 30 քառաձի կառքի առասպելը, եթե մեքենան փոշու ամպ չբարձրացներ և այդ ամպը չնստեր խճուղով անցուդարձ անող սայլերի, սելվորների և գոմեշների վրա։

Զորությունը մեքենայի մեջ չէր, այլ այն մարդու հոգում, որ կաշվի բարձի վրա նստած, աչքերը տափարակի անհունության