Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/209

Այս էջը հաստատված է

- Ես ի՜մ... Վասիլի մոտ է թղթերը։

- Վասիլ Պետրովիչ, բա քեզ հետ ե՞րբ ենք մի կատիլոկից բորշ ուտելու։ Թե մնում ես, վիզդ հաստանա, կուզի նման ընկնես խալխի կնանոց ջանին։

- Ասում եմ բերանդ շատ ցրիվ մի տա,- կանչեց պամոշնիկը։ Իսկ Վասիլը գլուխը կախել էր թղթի վրա իբր թե չի լսում։

- Դե լավ հա՜․.. Խանչալիդ քարը վեր չընկավ։ Էնպես չի՞, Վասիլ Պետրովիչ... Դավթարում ադրեսս գրի. 117 պենգենսկի պոլկ, տրետի բատալիոն, ավտարո ռոտա պալուչիտ 10 Արզումանու Եդիգարովու... Ադրես գրելիս հավից, ճուտից շատ չհավաքես, թե չէ մին էլ տեսար եկա դիվանիդ։

Մի քանի հոգի ծիծաղեցին, մեկը կամացուկ ասաց.

- Երանի Արզումանին։ Գայլի սիրտ կերած է,- Արզումանը լսեց։

- Բա սուգ անե՞մ։ Ինչ եք կարասն ընկած մկան նման թռսխել... Մին էլ տեսաք ցեպ կապած ետ եկանք, դավայ դավայը քցեցինք...

- Ուր է, լեզվիդ մատաղ, քո ասածը չինի,- մրմնջաց Սիմոն ապերը,- սաղսալամաթ ետ գաք.․. Մենք էլ նաչար 20 ենք։

- Դե, ժողովուրդ, լսեցի՞ք,- դարձավ պամոշնիկը ներկա եղողներին։ Դրսում հավաքվածները մոտեցան դռանը։- Սպիսոկը սա է...- ու նորից կարդաց անունները։— Լուսը չբացված գյուղամեջին հավաքված լինեն, երեք օրվա պաշարով... Դե հիմա շաղ եկեք, տեսնենք ինչ ենք անում...

- Հա՜, արևիդ մեռնեմ,- աղաչանքով ասաց Սիմոն ապերը, որի որդու անունը ցուցակում չկարդաց, բայց մի մատյան ևս պիտի քրքրեին,- մեր հոգատար իշխանը դու ես... Բոլորը քո ձեռքիդ են նայում...

30 Բազմությունն սկսեց ցրվել։

- Եգո՛ր, գնա տուն, ես մեր բաղովն անցնեմ,- ասաց Արզումանը և կորավ մթության մեջ։