Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/214

Այս էջը հաստատված է

վերադարձել, իրեն հետ բերել նախշուն մի ցուցանակ, վրան գրած՝ «Ռաստովսկի պարիկմախեր»։ Թևանի միտքը, որպես կետ նպատակ, Կարմրաքարում վարսավիրանոց բաց անելն էր։ Պատերազմի լուրը լսելուց, նա անմիջապես կապոտել էր ցուցանակը, գործիքների մի մասը, պինդ մեխել և տնեցոց պատվիրել մինչև իր վերադարձը չբացել։ Իսկ մնացածը՝ ածելիները, մկրատը, գլուխ խուզելու մեքենան հետը տանում էր։ Կանչում էին Գըդըլ Պուղուն, ներքի թաղից երեք հոգու, ժամհար Բարսեղի որդուն։

10 Գյուղի ծայրին, Զրիկից եկող ճանապարհի վրա, երևացին մի քանի ձիավորներ, որոնք քշելով եկան հրապարակը։

- Գալիս ե՜ն,- ձայն տվին հավաքվածները։ Լսվեց դմբդմբոց, ապա զուռնի բարակ ձայնը։ Երևաց տանուտերի սպիտակ ձին, ապա ուրյադնիկ Երոշը, որից հետո ձիավորների ու հետիոտն մարդկանց խուռն բազմությունը։

- Սարի արջերն եկա՜ն,- ձայն տվեց մի երիտասարդ ու վազեց դեպի փողոց։ Կարմրաքարեցիք վերի գյուղացիներին այդ անունով էին կոչում անտառապատ լեռան տակ բնակվելու համար։

20 - Խալխի սրտին դանակ տաս, արյուն չի կաթի, սրանք էլ հարսանիք են գնում,- ասաց Ունանը։

Վերի գյուղից եկողները հասան Բոլոր քարի հրապարակին ու կանգ առան։ Այնտեղ արդեն հավաքվել էր մի ուրիշ խումբ, որ ստվարացել էր զուռնա-դհոլի աղմուկից։ Մի քանի հոգի մոտեցան տանուտերի ձիու սանձը բռնելու։ Խռնված բազմությունը ճեղքելով, նրան մոտեցավ պամոշնիկը։ Նրանց մոտ կանգնած մարդիկ լսեցին տանուտերի հարցը և Անտոնի պատասխանը՝ «Սավսեմ հազիր ենք»:

Ինչպես երկու հոտ խառնվում են իրար, երբ մակաղելու 30 են քշում, այնպես էլ վերի գյուղից եկած բազմությունն ու Կարմրաքարի փողոցներում սպասողները իրար անցան։ Մեկը փնտրում էր իր բարեկամի որդուն, մյուսը Կարմրաքար գալու առիթից օգտվելով խոսում էր խոտի գնի մասին, պատվեր տալիս Կարմրաքարի բարեկամին, երրորդն իր հեռավոր ազգականի տեսությանն էր վազել և շտապ պատմում էր, թե ովքեր են գնում իրենց գյուղից, ինչ են խոսում Զրիկում: Անսովոր