Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/227

Այս էջը հաստատված է

ձիավորները։ Գյուղացիներից նրանք, որոնք ճողոպրել էին մինչ այդ, մնացորդների նախանձի առարկան էին։

Նրանք իրար ականջի փսփսում էին այն կածանները, որոնցով կարելի էր ավարն անցկացնել ձիավորների օղակից։ Սակայն ժամ առ ժամ շղթան պինդ էր սեղմվում։ Մի քանիսը հետ էին վերադարձել։ Պտտվում էին լուրեր, որ պարուչիկը ձիավորներ է ուղարկել Զրիկ և մյուս գյուղերը՝ տները խուզարկելու։

Իսկ հրապարակում մի սպա և «ոսկե կամպանիա» Կոլյան ցուցակագրում էին գորգերը, նախիրը, ցորենը, գարին, որ 10 ամբոխը հանել էր գոմերից, հորերից, տներից։ Այդ ամենը պետք է գնար «բանակի պետքերին», ինչպես հայտարարել էր պարուչիկը։ Մուրոյի ձիավորներից մի քանիսն առաջ էին անում հավաքված տավարը դեպի Անդրսակ։

Գյուղի հրապարակը նմանվում էր արևելյան խառնիխուռն շուկայի։ Մի տեղ պղինձն էր դարսված, մեծ ու փոքր կաթսաները, կժերը, դորակները, մյուս տեղը՝ զանազան ձևի հին ու նոր սամավարներ, երրորդ տեղը՝ մթերքը։ Կարպետների և գորգերի փոշին երկինք էր բարձրանում և խառնվում փլված տների փոշուն, ձիավորների խարույկների ծխին ու կրակին, 20 որի շուրջը մորթած անասունների արնոտ կաշի էր, փորոտիք, բաց ու սառած աչքերով եզան գլուխներ, որոնց երակներից դեռ կաթկթում էր արյունը։

Զինվորները մտրակի կոթով, գոռալով, հայհոյելով ավերակ դարձած տների թաքստոցներից և փողոցներից դեպի հրապարակ էին քշում մարդկանց ու կանանց։ Ոմանք շտապում էին թաքցնելու այն, ինչ քիչ առաջ ահագին դժվարությամբ հանել էին թաքստոցից, ոմանք թողնում էին շալակը և մտածում գլուխն ազատելու։

Կանայք կախվում էին ձիերի վզից, մտրակներից, 30 ասպանդակների երկաթից, և նրանցից յուրաքանչյուրը աղիողորմ ձայնով, լալով աղաչում էր «մի կոտ գարի», «մի բուռ աղ», «էս պարկ ալյուրը տանը մնացած եթիմների համար․․․»։ Իսկ ձիավորները քշում էին մտրակով, ձիու գլխով, քշում էին ինչպես տեղին անվարժ նախիրը։ Ոմանց հաջողվում էր ճողոպրել և′ ծոր-ծոր քարերով, և′ քարափներով, երես ու ձեռքերը այրյունլվա