Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/228

Այս էջը հաստատված է

մայթը, ազատվելով թակարդից, վիրավոր գազանի նման շտապում էր որջը, քաղցից բերանը բաց արած ձագուկների մոտ։

Փողոցների աղմուկը հրապարակում ավելի էր սաստկանում։ Մեկը գոռում էր, որ պարանը տնից է բերել, մյուսը հարևանին վկայության էր կանչում, թե գարու տերը՝ Իմրանը իրեն տալացուկ է երկու սոմար, և նա միայն մի սոմար է վերցրել, երրորդը խնդրում էր ամեն ինչ առնել, միայն կռոճ աղը թողնել նոր ծնած կովի համար։

10 Սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում ո′չ նրանց բողոքին, ո′չ աղերսին։ Ամբոխի մեջ արդեն լսվում էին ինքնանախատինքի և անեծքի կանչեր.

- Հարևանի մալը հարամ է, ա՜յ խալխը...

- Սրա տերը հրեն սարումը սառչում է...- Եվ կանչողը ձեռքը մեկնում էր կարպետին, որի մի ծայրից քաշում էր զինվորը, մյուսից՝ նոր տերը։

Ճշմարիտ էր կանչում մարդը։

Այդ րոպեին, երբ գյուղի հրապարակում խլխլում էին տներից հավաքած գույքը, տերերի առաջապահ մասը մեծ տանջանքով, 20 բուք ու բորանը ճեղքելով արդեն անցել էր լեռնաշղթան, նրա ձյունոտ լանջերին թողնելով բուքից խռնված և մոլորված անասուններին։ Ինչ գնդակը չէր արել, կատարում էր դառնաշունչ բորանը։ Երբ հալչեր ձյունը, լեռնաշղթայի կատարին բացվեր կանաչը, պիտի երևային ձյունում խեղդված և գայլերից հոշոտված անասունների մարմարի նման սառն ու մաքուր ոսկորները։

Չոլախն աղմուկի վրա գնաց դեպի հրապարակը։

- Օխա՜յ, ձեզ տեղն է,- ասաց նա։ Երբ ձիավորը բռունցքով խփեց Մուքելի տղային, Պուղանը ուրախացած վեր-վեր 30 թռավ։

- Հրեդ հա՜, մե՜կ էլ, մե՜կ էլ...- Չոլախը բազմության մեջ տեսավ Շինականին։

- Դու է՞լ,- ու հանդիմանքով նայեց նրան։

- Պուղան, էս մեր Ֆահրատի եթիմների պղինձեղենն է... Հավաքել եմ, շան փայ չլինի։ Հիմի ճանապերքը պաստավոյ են դրել։