Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/234

Այս էջը հաստատված է

ՈՐԴԻ ՈՐՈՏՄԱՆ

(Պահպանված հատված)

1. ՄԵՐ ԾԱՆՈԹԸ

Գիշերվա այն ժամն էր, երբ պոստի միլիցիոները չի կարողանում հաղթահարել հոգնությունը և նիրհում է ամայի փողոցում։ Քամուց դժժում են հեռագրալարերը և լապտերներն օրորվում են, կարծես փողոցը թեքվում է մեկ մի կողքի, մեկ մյուս, ինչպես լույսերը հանգցրած նավը։ Այդ ժամին ձիերը պառկում են և վիզերը երկարում գետնի վրա։

1O Քաղաքի վրա սառը լուսինն էր, նրա ցուրտ լույսն աննշմար էր էլեկտրական լապտերների լուսեղեն լճում։ Միայն բարձր տների տանիքների թիթեղն էր անպտուղ շողշողում լուսնի լուսով։ Այդ ժամին նիրհում էին և կատուները, նրանց ոչ մի զույգ չէր մլավում գազանային կրքից։ Լուսնին մնում էին քաղաքամերձ բանջարանոցները, որտեղ սպիտակին էին տալիս կաղամբի հասուն գլուխները, որովհետև արդեն աշնան դեմ էր,- և ջրերը, որոնք տխուր խոխոջում էին հնձած արտերի ամայի դաշտերում։ Կարող էր պատահել, որ հեռվից մթնում մի սայլ ճռնչար ու սելվորն ուրախ լիներ, որ 20 լուսնյակ գիշեր է և ուրախությունից տխուր երգեր.- գուցե սառը լուսինը ողողում էր գետափնյա եղեգնուտը, որտեղ բադերը մրսում էին հովից և խոր թաղվում տաք ճլկուտներում,- բայց այդ ամենը քաղաքամերձ էր, քաղաքից դուրս և ոչ քաղաքի ներսը, որտեղ, ինչպես ասացինք, լուսադեմի խաղաղությունն