Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/239

Այս էջը հաստատված է


կողմը։ Ազդեցությունը փայլուն եղավ։ 5-րդ նոմերի տերն էլ նոմեր առաջինի պես մտածեց, թե ո՞վ գիտե, ինչ կարող է լինի, ինչու՞ վատամարդի լինել ուրիշների համար, գուցե այն մարդը, որ գրեց իր ազգանունը, «մենձավոր» էր։ Նրան հանդիմանեցին հարևանները, որոնք դեռ շարունակում էին պինդ բռնել միջնորմի երկաթներից։ Մեկը նույնիսկ 5-րդ նոմերի հասցեին բղավեց, թե նա «քյալարեցի» է, իսկ քյալարեցիք իբրև թե «իշու ախպեր են»։ Իհարկե իզուր ասաց, որովհետև 6-րդ, 9-րդ և 10-րդ նոմեր ունեցողները ևս քյալարեցի էին, 10 որոնց սաստիկ վիրավորեց «կախ շալվար» հոռոմեցին։ Միջնորդությամբ մյուսների, որոնք ոչ քյալարեցի էին և ոչ հոռոմեցի, այլ դանաղռանցի, քավթառքոսեցի, քուլլուբուլաղցի և Մեծ Օքուզյաթաղ գյուղում բնակված գաղթականներ՝ ջուրը պարզվեց, որը պղտորելու նպատակով էր հոռոմեցին «շոշափել» քյալարեցու «պատիվը»։ «5 նաֆարից բաղկացած չքավորը» աղմուկի մեջ մի խոսք շպրտեց բոլոր «եռլականների» հասցեին և ապա ձայնակցեց նրանց, որոնք չեզոք մարդու լրջությամբ հանդիմանում էին կռվող կողմերին։

Սակայն այս միջադեպը մեր ծանոթի առաջարկի օգտին 20 եղավ։ Դիմադրության բոլոր միջոցները սպառված էին, չէր կարելի ոչ նոմերը ձեռքին տեղը կանգնել և ոչ էլ դիմանալ այն հանդիմանություններին, որ անում էին հետինները և միջինները։ Եվ 5-րդ նոմերի տեր քյալարեցին կատաղի վճռականությամբ իրեն գցեց հերթից դուրս, կարծես ամեհի ցավով պոկվեց մի արյունոտ ող հերթի երկար ողնաշարից։ Ապա նա հետ եկավ և սկսեց մյուսներին հանել հերթից։ Նրան միացան ուրիշները, որոնք հռհռոցով քաշքշեցին մարդկանց և նրանց իրերը, միջնորմի երկաթների արանքում մի անգամ էլ ճխլելով (մեկի ձեռքից փողերը զրնգալով թափվեցին, գլորվեցին 30 արծաթները և պղինձները և բազմաթիվ գլուխները կռացան, սրա-նրա ոտքերի արանքով անցան, գտնելու փողը, որի տերը լեղապատառ բղավում էր)։ Բայց և այնպես կասսի առաջն ամայացավ, և նոմերները պինդ բռնած մարդիկ օրհնության և շնորհակալության անձրև թափեցին մեր ծանոթի գլխին։ Իսկ նա այդ աղմկահույզ իրադարձությունների