Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/24

Այս էջը հաստատված է

շիկացնի քարերը, մինչև կարիճներն էլ արևահար լինեն և քարերը ճաքեն։ Սակայն Մարչը չէր զգում ոչ արև, ոչ լուսին: Եվ այդ ավելի էր զայրացնում արևին։ Ո՞վ էր նա, գուցե վաղուց մեռած մի արքա, մի Արշակ թագավոր կամ Գագիկ զորավար, որ ամերիկյան տուրիստի տարազ հագած՝ հարություն էր առել և շոգ ցերեկին անմարդաբնակ դաշտում իր դղյակի հետքերն էր որոնում և ստուգում, թե ի՞նչպես է հիշում իրեն սերունդների սերունդը...

Մի հավաքույթ, բաժակաճառեր, կենաց խոսքեր, օտարազգի 10 հյուրեր և հայրենական երգեր, որոնցից օտարազգի հյուրերի լսողությունը սակավ էր շոյվում, սակայն ժպտում էին՝ վայելուչ մնալու համար։ Հովնաթան Մարչը խոսում էր․ - Օտար հորիզոն... Այնտեղ, հայրենի հողի վրա, ուր ջուրը մայրենի բարբառով կկարկաչե...Մարչը խոսում էր ոսկեբերան լեզվով, և Մաչի լեզվով խոսում էին բոլոր մատենագիրները, զորավարները, ժպտում էին ոսկեգանգուր խոպոպիկները։ Մեկի կուրծքը հևիհև բարձրանում էր, երբ Մարչը հնչեցնում էր իր ձայնը, որպես բամբիռ՝ բամբ որոտան և իջնում, երբ նրա ձայնը դառնում էր առավոտյան զեփյուռ ու շոյում 20 կտավատի կապույտ ծաղիկները։

Հովնաթան Մարչը ճակատը տրորեց, թեթև գլխապտույտ զգաց։ Արևը միամտորեն կարծում էր, թե նրա գլխարկի տակ հաստակլեպ դդում է և ուզում էր խաշել այդ դդումը։

Հովնաթան Մարչը այդ գիշեր հերոս էր... Ա՜խ, եթե տեսնեին նրան այդ դիրքով, հայրենի հողը կոխելիս, ինքն իրեն զրուցելիս, որպես մի Լիր արքա, ո՛չ, որպես աշխարհակալ, որի վայրկենական մտքերը պատգամներ են գալիք սերնդի համար։

Հովնաթան Մարչը կռացավ, քարերի արանքում բուսած 30 խոտերից մի փունջ պոկեց և մետաքս թաշկինակի մեջ լցրեց մի բուռ հող։ Մետաքս թաշկինակ... Այրիացյալ տիկին Մարինե Քրաջյան...

...Երեկոյան Մարչն աչքերը բաց արեց, նայեց չորս կողմ ու նորից փակեց։ Երա՞զ էր։ Ո՞վ կառուցեց այս խրճիթը տափարակում։ Քներակները զարկում էին և ամեն մի զարկի հետ ծակոցներ էր զգում գլխում։ Մարչը ձեռքը ճակատին տարավ