Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/242

Այս էջը հաստատված է

նավակ և հասարակ տախտակ, որպիսին եղավ 5-րդ նոմերի տերը։

Եթե ութնյակով գրած պոեմ լիներ այս գործը և ոչ արձակ պատմություն, հեղինակը այստեղ ութ տող կամ ավելի բազմակետ կշարեր և ընթերցողին կթողներ հերթն էլ, աղմուկն էլ, մեր ծանոթին էլ, և ինքը մի կողմ կքաշվեր։ Թող ընթերցողը պատկերացներ, թե ինչպես խառնվեց սահմանված կարգը, ինչպես հետինները եղան առաջին և առաջինները վերջին, ինչպես հարևան սենյակներից վրա հասան ուղևորներ, որոնք 10 մինչև այդ ուղտի պես չոքել էին լավաշի առաջ և կամ քնել էին չեմոդանների վրա, եկան և գրավեցին տեղերը և իբրև նվաճողներ չճանաչեցին ոչ մի կարգ, ոչ մի կանոն, որ սահմանել էին նրանից առաջ, հերոսական ջանքերով սահմանել էր մեր ծանոթը և նրանով հմայված բազմությունը։ Նվաճող բարբարոսներին միացան և դանաղռանցի, քավթառքոսեցի և քյալարեցի դավաճաններ, որոնք ոտնակոխ արին հայրենի կարգը, այսինքն մեր ծանոթի բաժանած նոմերները և պոչում թողեցին միամիտներին, որոնք ուշացան, ինչպես Հիմար կույսերը։

Ընթերցողը նաև թող պատկերացնի այն ժխորը, որ բարձրացավ, 20 երբ հնչեց չարաբաստիկ զանգը։ Կանչում էին, որովհետև նոմերները խառնվել էր, կանչում էին, որովհետև կատաղությունից ավելի անգութ էին իրար սեղմում (մեկի կացինի կոթը արդեն մտել էր դիմացինի շեքի մեջ։ Վերջապես կանչում էին իրար, որովհետև անակնկալի հետևանքով մեկի փողը մնացել էր մյուսի ձեռքին, կապոցներն էին խառնվել, և թվում էր թե թիփի բորան էր և թանձր մառախուղ, ու կռնչում են իրար կորցրած կռունկները։

Ու կանգնել էր իբրև քարե սյուն մեր ծանոթը։ Քունքերի մոտ միայն դեղին մազերի երկու փունջ շարժվում էին, կարծես 30 այդտեղից պիտի դուրս գային եղջյուրներ կամ ով գիտի ինչպիսի չտեսնված բան և նորից պիտի սանձահարեր հողմը։ Նա ուզեց մի քայլ անի դեպի առաջինը և հանեց բլոկնոտը, որ կարդար ազգանունները, երբ հանկարծ անեծքի, հայհոյանքի, ատելության և նախատինքի մի ամբողջ ծով տրաքեց նրա կողմը։ Կարծես ժխորի առաջին պահին նրան չէին տեսել, և բլոկնոտը