Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/243

Այս էջը հաստատված է


եղավ կարմիր փալաս, և ծառս եղան գազազության ցուլերը։

Անհնար է մի առ մի գրել նրանց ասածները, որովհետև բոլորը միանգամից էին գոռում, և լսվում էին միայն առանձին բառեր, ինչպես օրինակ՝ «Դժոխքի շուն, Կայենի կոտոշ», և զանազան թիկունքներից ցցվում էին բռունցքներ։ Մեկը պինդ թքեց և ասաց, որ իբր թե նրա ուսումի վրա է թքում։ Այդ նա է, որ կես ժամ առաջ իղձ ուներ ուտելու նրա ուսումի «որոշ մասը»։ Հայհոյում էին և նրանք, որոնք հուսախաբվել էին նրա «մենձըվոր» լինելու մեջ, սակայն դեռ պինդ բռնել էին նրա 10 բաժանած նոմերները, իբրև թալիսման։

- Քո կուշտ կերած օր զատկի իրիկուն էղնի,- ասաց «հինգ նաֆարից բաղկացած չքավոր գաղթականը», որը բավական հետ էր ընկել։

- Իշալլահ հետ չդառնա...

- Խաբարըդ քոռ ակռավը բերի...

- Դաստեմ քուքուրդ դնեմ հոգուդ, դժոխքի կոճ, ա՜յ օղուլ... էսման էլ բոզութեն,- խանձված հոգով մղկտաց 5-րդը, որը այժմ այդ հսկա ողնաշարի ամենավերջին ողն էր, մի չնչին կճիպ։

20 Եվ ո՜վ հրաշք... Մեր ծանոթը հաստատ քայլեց դեպի առաջինը, որ տիզի նման փակչել էր կասսի դռանը։ Ամբոխը գազազեց, ոռնաց՝ «հեռո՜ւ, հեռո՜ւ...»։ Ներս մտավ միլիցիոները, որ մինչ այդ դուրսը ֆայտոնչի Հաջի Գևոյի հետ «ուսուլ խորաթա» էր անում։

Միլիցիոները մոտեցավ մեր ծանոթին, որովհետև միայն նա էր հերթից դուրս։

- Քաղաքացի,- և թևը բռնեց,- օչերեդ կայնի... նրանք նայեցին իրար՝ կարգի և միօրինակության ուխտյալ զինվորը և կարգապահության զինվորը։ Նախկին 5-րդ նոմերի 30 տերը չարախինդ քրքջաց, երբ մեր ծանոթը դարձավ վերջին ողը։

- Էլի քեզնեն առաջ եմ...

Կասսը աղմուկով բացվեց։