Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/244

Այս էջը հաստատված է

2․ ՎԱԳՈՆ ՄԻ ԺԱԺ ԳԱՐ

Սլուժբի պռավիլ է, հանաք մասխարութեն չի.․․ Կոնդուկտոր Արտաշ

Չորրորդ ռայո՜ն, «Հայոց ռայո՜ն.․.»

Ընթերցող, եկե՞լ եք դուք հեռու վայրերից արագընթաց գնացքով՝ կապույտ շոգեշարժը գլուխը, և չքնաղ, ապակեպատ վագոններով, որտեղ ամեն մի նստարան խնդրում է, որ մի քիչ նստեք և մաքուր պատուհանից դիտեք սլացող դաշտերը, ստանիցները և սարաֆանով աղջիկներին, որոնք 10 արծաթահնչյուն ծիծաղով ճանապարհ են գցում ձեզ։ Տեսե՞լ եք այն զուսպ ու կիրթ ձևերը, որով խոսում է ձեզ հետ վագոնավարը, և ապա հետո մտե՞լ եք այն մյուս գնացքը, որ ձեզ տանում է չորրորդ ռայոնի սահմաններով դեպի Երևան, դեպի Չսլֆա...

Չորրորդ ռայո՜ն, «հայոց ռայո՜ն.․.»։

Որքան էլ պախարակեն քեզ վագոններիդ համար, որքան էլ ասես, թե երբեմն ապակիները ջարդված են, և կպատահի, որ էլեկտրական լամպի փոխարեն ճրագուի մոմ վառեն, որքան էլ խիստ կոշտությամբ հրեն կոնդուկտորները 20 մթնում վագոնները փնտրող պասաժիրներին և խոսեն նրանց հետ անրմբռնելի ժարգոնով- այնուամենայնիվ, քո երաժրշտությունը չունի ոչ մի էքսպրես։ Հողի՞ցն է, օդի՞ց, թե՞ այն ջրից, որ խմում է շոգեշարժը,- չգիտեմ, միայն թե քո վագոնները հագեցված են մի բույրով, որ հիշեցնում է քամուց և արևից խանձված կավահողը։

Գուցե այդ բույրը ոչ հողիցն է, ոչ ջրից և ոչ էլ շոգեշարժի խմած ջրից, այլ այն յուղից, որով օծում են անիվները, սռնիները, որոնք այնպես, «ազգային հանգով», ներդաշնակ ճլվստում են, ճռճռում, սիրտ մաշելու չափ տնքում և մղկտում։

30 - Տա՜նում են, ադե ջան, տա՜նում են..

Ահա խոր մրափի մեջ է անպլացկարտ մի վագոն։ Ալագյազը ամպերի մեջ է, և դուրսը անձրև է մաղում, և անձրևը թմբկահարում է վագոնի թիթեղյա կտուրը, և ջուրը նովդաններից թափվում է, ինչպես գյուղի աղբյուրի ծորակից։ Լուսադեմ է,